Արդեն հայտնի են Ռիոյի Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի տղամարդկանց մենախաղի կիսաեզրափակիչի զույգերը:
Քառորդ եզրափակիչում Լոնդոնի Օլիմպիադայի չեմպիոն Էնդի Մարեյն առավելության է հասել ամերիկացի թենիսիստ Սթիվ Ջոնսոնի նկտամամբ, Ռաֆայել Նադալը՝ բրազիլացի Թոմաս Բելուչիի: Կեյ Նիսիսկորին հաղթել է ֆրանսիացի Գաել Մոնֆիսին: Խուան Մարտին դել Պոտրոն էլ ուժեղ է գտնվել Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ:
Այսպիսով, Էնդի Մարեյը կիսաեզրափակիչում կմրցակցի Կեյ Նիսիկորիի հետ: Կիսաեզրափակչի մյուս դիմակայությունում կպայքարեն Ռաֆայել Նադալն ու Խուան Մարտին դել Պոտրոն:
Հավելենք, որ կիսաեզրափակչի հանդիպումները օգոստոսի 13-ին են, իսկ եզրափակիչը կկայանա օգոստոսի 14-ին: