Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վերջին կաթիլն էր. այլևս իմաստ չունի դատերին մասնակցել. Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչ

Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդների դատապաշտպանները բոյկոտել են դատական նիստը:

Ի պատասխան հարցի՝ բոյկոտը կապված է միջնորդության մերժման հե՞տ, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց. «Ըստ էության կապված է ամբողջ ընթացքի հետ, ուղղակի սա եղավ վերջին կաթիլը»:

Նրա խոսքով՝ այս ամբողջ գործընթացը խախտում է տուժող կողմի իրավունքները. «Եթե դատարանը պետք է մերժի տուժող կողմի միջնորդությունները՝ ուղղված տուժողների վնասների վերականգնմանը կամ ռուսական կողմի գործողությունների բացահայտմանը, ըստ էության այլևս տուժող կողմը իրական անելիք չի կարող ունենալ, որովհետև ակնհայտ է, որ մյուս բոլոր միջնորդությունները ևս մերժվելու են»:

Փաստաբանը չի կասկածում, որ մեղադրական դատավճռի դեպքում կտրվի ցմահ ազատազրկում. «Ուստի մեր հիմնական խնդիրն այն էր, որպեսզի վերականգնվի տուժող կողմի բարոյական վնասը և բացահայտվեն ռուսական կողմի պաշտոնատար անձանց անգործությունը և տեղի ունեցածի պատճառները: Օրինակ՝ եթե Պերմյակովին Ռուսաստանում թույլ չեն տվել զենք կրել, այստեղ թույլ են տվել, եթե Պերմյակովը այնտեղ հոգեկան խնդիրների համար բուժում է ստացել, այստեղ ռուսական ռազմաբազայում ճանաչել էին ծառայության համար պիտանի»:

Փաստաբանը շեշտեց, որ իրենց նպատակն էր կանխարգելել նման դեպքերի հնարավոր կրկնությունը, մինչդեռ նրա համոզմամբ՝ դատարանը միայն անդրադառնալու է այն հարցին, թե հիմնավո՞ր էր արդյոք նրա արարքը, և ինչ պատիժ պետք է նշանակել:

«Սակայն պետք էր վեր հանել նաև ռուսական կողմի պատասխանատվության հարցը, և այս վնասի փոխհատուցումը գուցե կզգոնացներ ռուսական կողմին: Իսկ եթե դատարանը չի բավարարելու մեր այս միջնորդությունները, ուրեմն մենք տուժողների շահերի առումով այլևս անելիք չունենք, ուստի և հրաժարվեցինք մասնակցել դատական նիստերին, որովհետև այդ մասնակցությունն այլևս կրելու էր ձևական բնույթ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Ի պատասխան շրջանառվող կարծիքների, թե Պերմյակովը ունեցել է հանցակիցներ, մեր զրուցակիցն ասաց. «Դատաքննական որևէ ապացույց չկա, որը կհուշի, թե այլ անձինք ևս մասնակից են եղել, չկա նաև ապացույց, որը կհուշի, թե Պերմյակովը չէր կարող միայնակ այս հանցագործությունը կատարել»:

Փաստաբանը շեշտեց՝ թեև գործը հանձնվեց հայկական կողմին, բայց ռուսական կողմի հետ կապված գործողությունները այդպես էլ ազատորեն չիրականացվեցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում