Ռիո-2016»-ի տղամարդկանց թենիսի մրցաշարը թևակոխել է վճռական փուլ: Տեղի են ունեցել 1/8 եզրափակիչ բոլոր հանդիպումները և գրանցվել են հետևյալ արդյունքները:
Իսպանացի Ռաֆայել Նադալը 2 սեթում առավելության է հասել Ժիլ Սիմոնի նկատմամբ: Գրանցվել է 7-6, 6-3 հաշիվը: Ամերիկացի Սթիվ Ջոնսոնը 2 սեթում հաղթել է ռուս Եվգենի Դոնսկոյին՝ 6-1, 6-1:
Բրիտանացի Էնդի Մարեյից 3 սեթ է պահանջվել, հաղթելու համար իտալացի Ֆաբիո Ֆոնինիին, գրանցել է 6-1, 2-6, 6-3 հաշիվը: Ճապոնացի Կեի Նիշիկորին 2 սեթում՝ 6-2, 6-2 հաշվով, հաղթել է սլովակ Անդրեյ Մարտինին:
Նովակ Ջոկովիչին պայքարից դուրս թողած Խուան Մարտին Դել Պոտրոն հաղթել է ճապոնացի Տորո Դանիելին 3 սեթի արդյունքում ՝ 6-7,6-1, 6-2: Ֆրանսիացի Գաել Մոնֆիսն ուժեղ է գտնվել խորվաթ Մարին Չիլիչից ՝6-7, 6-3, 6-4:
Բրազիլական թենիսի առաջատար Թոմաս Բելուչին հաղթել է աշխարհի ամենահեռանկարային թենիսիստներից մեկին Դավիթ Գոֆինին՝ 7-6, 6-4: 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցն է իսպանացի Ռոբերտո Բաուտիստա Ագուտը, ով 6-4, 7-6 հաշվով հաղթել է Լյուքսեմբուրգը ներկայացնող Ժիլ Մյուլերին:
Քառորդ եզրափակիչում ձևավորվել են հետևյալ զույգերը.
Խուան Մարտին Դել Պոտրո –Ռոբերտո Բաուտիստա-Ագուտ
Ռաֆայել Նադալ – Թոմաս Բելուչի
Գաել Մոնֆիս – Կեի Նիշիկորի
Սթիվ Ջոնսոն –Էնդի Մարեյ: