Wednesday, 24 04 2024
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Ամերիկահայ ուսանողները կազմակերպում են Հայոց ցեղասպանության հիշատակի և իրազեկման շաբաթ
19:40
Լուկաշենկոն հայտարարել է, որ հանգստի կգնա այն ժամանակ, երբ ժողովուրդն իրեն այդ մասին ասի
Շիրակի մարզի Կամո գյուղում ավտոտնակի և անասնագոմի ընդհանուր տանիք է այրվել
19:30
Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի գործադիր տնօրեն
19:20
Չինաստանում ՀՀ դեսպանատանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի երեկո է անցկացվել
19:10
Կատալոնիայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Սահման ՀԱՊԿ-ի՝ զենն Ադրբեջանի՞
18:50
Մեծ Բրիտանիան գերճշգրիտ ավիառումբեր կմատակարարի Ուկրաինային
Սփյուռքը պետք է առաջնորդվի Հայաստանի պետական շահով. առաջնայինը ՀՀ կենսական շահն է
18:35
Ֆրանսիան ԵՄ-ին առաջարկել է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Վրաստանի իշխող կուսակցությունը իր աջակիցներով ցույց կանի
Ապրում ենք քաղաքական ռեալիզմի աշխարհում՝ շատ հարցեր որոշողը ուժն է
ՀԱՄԱՍ-ը հայտարարել է իր մոտ գերության մեջ գտնվող իսրայելցի 30 բարձրաստիճան գեներալի և սպայի մասին
Բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Կյանքից հեռացել է ականավոր գիտնական Նիկոլայ Հովհաննիսյանը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը կխորհրդանշի նրա կյանքը՝ Ցեղասպանությունը վերապրելուց մինչև փրկություն
18:01
Ղազախստանը և Միացյալ Թագավորությունը ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր են ստորագրել
Հռոմի իտալաարաբական կենտրոնը նշել է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Էրդողանը դարձյա՞լ սպառնում է
Թուրքիայի քրդամետ կուսակցություններն ու կազմակերպությունները Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը

20 տարի առանց Սվո Ռաֆի (լուսանկարներ)

Շրջափակված Երևանի բնակիչների համար 1993 թվականի հունիսի վերջը նշանավորվեց երկու օր շուրջօրյա հոսանք ունենալով: Երկժամյա խիստ էլեկտրառեժիմի զգալի հավելումը մեծամասնության կողմից ընկալվեց որպես իշխանությունների շռայլ նվեր, սակայն դա այդպես չէր, գրում է crimelife.info-ն:

Մայրաքաղաքում հուղարկավորում էին քրեական աշխարհի հեղինակություն Ռաֆայել Բաղդասարյանին՝ հայտնի Սվո Ռաֆ անվամբ: Պակաս պարադոքսալ չէր այն, որ էլեկտրականության շռայլությամբ երևանցիները պարտական էին… ադրբեջանցիներին` հանգուցյալի ընկերներին: Իրար հետ պատերազմող Հայաստանի և Ադրբեջանի միջև այն ժամանակ, ինչպես այժմ, ոչ մի կապ չկար: Սակայն քրեական աշխարհի համար չկան ոչ սահմաններ, ոչ էլ ազգություն: Բաքվից բերված մազութով էլ հենց հունիսի 25-27-ը աշխատեց Երևանի ՋԷԿ-ը…

Վյաչեսլավ Իվանկովը (Յապոնչիկ) տեղեկանալով Ռաֆայել Բաղդասարյանի մահվան լուրին` ասել է. «Ես կորցրի եղբորս»: Ճիշտ նույն կերպ նրա մասին կարող էին արտահայտվել հանցավոր աշխարհի շատ այլ հեղինակություններ ևս: Թուրքիայից, Միացյալ Նահանգներից, Գերմանիայից և Իտալիայից երկու չարթերային չվերթներ Երևան էին հասցրել հանցավոր աշխարհի ներկայացուցիչների, ովքեր եկել էին հարգանքի տուրք մատուցելու իրենց գործընկերոջը…

Սվո Ռաֆի մահվան 20-րդ տարելիցի առիթով Երևան էր պատրաստվում գալ Ռուսաստանի ամենահեղինակավոր «օրենքով գողերից» մեկը՝ Ասլան Ուսոյանը, նույն ինքը` Դեդ Հասանը: Սակայն հունվարի 16-ին Մոսկվայի կենտրոնում նրա վրա մահափորձ կատարվեց:

Հրապարակախոս, քրեագետ Սերգեյ Գալոյանը ծանոթ է շատերի համար փակ աշխարհի հետ: Նրան բախտ է վիճակվել հանդիպել և Դեդ Հասանի, և Յապոնչիկի, և այդ յուրահատուկ աշխարհի այլ ներկայացուցիչների հետ: Նա գրել և հրատարակել է Ռաֆայել Բաղդասարյանի մասին երեք գիրք: Ինչպես ասում է Գալոյանը, Սվո Ռաֆի մասին իր գրքի ռուսերեն թարգմանությունն արվել է Իվանկովի խորհրդով, ով պատրաստվում էր այն մեկ միլիոն տպաքանակով հրատարակել Ռուսաստանում: Սակայն 2009 թվականի հունիսին նրա վրա կատարված մահափորձը, ապա և մահը ի չիք դարձրին դրա իրականացումը:

Ստորև ներկայացնում ենք «Նույն այն Սվո Ռաֆը» գրքից հատվածներ:

Ինչպես սկսվեց ամեն բան

1994 թվականն էր… Եվ չնայած պատերազմի ավարտը մոտ էր, ժամանակները խառն էին: Ոչ ոք չէր կարող իրեն հանգիստ զգալ, և ոչ ոք վստահ չէր իր վաղվա օրվան:

Մինչ պատերազմը սկսվելը օրվա հաց հայթայթելու համար Հայաստանի տարբեր գյուղերից Երևան տասնյակ հազարավոր մարդիկ էին եկել: Ապարանցիներն ապրում էին հիմնականում Նորագյուղում և Կիլիկիայում, գավառցիները՝ Երրորդ մասում: Վեդիից, Արտաշատից, Սարդարապատից (ներկայումս Արմավիրի շրջան) եկածներն իրենց տները կառուցում էին Գետառում:

Նման մի տուն էլ կառուցեցին Ջաֆարապատ գյուղից եկած Մկրտիչ և Ռեբեկա Բաղդասարյանները: Պատանիներին ոգեշնչում էին «Ֆանֆան Տյուլպանը», «օրենքով գողեր» Գեղեցիկ Ֆելոն, Կոստոն ու Ժոժոն, Յոնջալախի Եգորը: Հենց այդ ժամանակ էլ Ռաֆիկը ծանոթացավ Գոգոյի հետ, ով այն տարիներին մեծ համբավ էր վայելում: Դրանից հետո Ռաֆիկը սկսեց երբեմն բաց թողնել դասերը…

Ռաֆայել Բաղդասարյանի մահվանից հետո նրա քույրը` Ալլան, խոստովանել է. «Մեր փողոցում համարյա ամեն օր կռիվներ էին լինում: Ռաֆիկն անցումային տարիքում էր, և հայրս հաճախ ծեծում էր նրան, որպեսզի լսող որդի մեծանա… Եթե հայրս ավելի փափուկ լիներ, հնարավոր է՝ Ռաֆիկի ճակատագիրն այլ կերպ դասավորվեր: Սակայն հայրս վարվում էր այնպես, ինչպես ճիշտ էր գտնում, որպեսզի իր միակ որդին լավ կրթություն ու դաստիարակություն ստանար»: Ինչևիցե, 15-ամյա Ռաֆայել Բաղդասարյանը փախչում է տանից, հետո հեռանում Երևանից՝ բնակություն հաստատելով Մոսկվայում…

                                                                                                                                                                                    Անհավատալին՝ ակնհայտ

Նիկոլայ Աբրամովիչ Զյուֆելդը ուղիղ ժամը 17:00-ին փակեց ոսկերչական արհեստանոցը և սև պորտֆելը թափահարելով՝ Ֆիրդուսիի փողոցով անշտապ իջավ դեպի Տաշքենդի երկաթուղային կայարան: Բացեց այնտեղի իր պահոցը, պորտֆելից հանեց փաթեթը, այն դրեց պահոցում եղած ճամպրուկի մեջ, որից հետո կրկին փակեց դուռը և հանգիստ ուղևորվեց տուն: Նա ճանապարհից 300 գրամ երշիկ, մի քանի ձու և բատոն հաց առավ ու մտավ իր բնակարան… Ուղիղ 20:30-ին Զյուֆելդի դուռը թակեցին: Ծերուկ Աբրամովիչը բացեց դուռը, և ոստիկանի հետ ներս մտավ նաև մեկ այլ մարդ:

– Մենք պետք է խուզարկություն կատարենք,- ասաց վերջինս:

Փոքր երկսենյականոց տան խուզարկությունը երկար չտևեց: Գտնվեցին երկու ոսկե մատանիներ, մի փոքրիկ շափյուղա և 200 ռուբլի: Ամսական 95 ռուբլի աշխատավարձ ստացող մարդու համար այս խնայողությունը լրիվ տրամաբանական էր: Ինչ վերաբերում է մատանիներին և շափյուղային, ապա Աբրամովիչը բացատրեց, որ շտապ պատվերների դեպքում տանն էլ է աշխատում:

– Սա ամբո՞ղջն է, ինչ որ ունեք, Նիկոլայ Աբրամովիչ,- հետաքրքրվեց փոխգնդապետը:

– Իսկ ուրիշ ի՞նչ պետք է լիներ,- զարմացավ ոսկերիչը:

– Դե, գոնե երկաթուղային կայարանի թիվ 36 պահոցի բանալին:

– Ի՞նչ բանալի, ի՞նչ պահոց,- զայրացած հարցրեց Զյուֆելդը:

– Պրն կրտսեր լեյտենանտ, մեր մեքենայով Նիկոլայ Աբրամովիչի հետ ուղևորվեք կայարան և բերեք նրա պահոցի կարմիր ճամպրուկը:

Զյուֆելդը հասկացավ, որ Պետանվտանգության կոմիտեին շատ բան է հայտնի, եթե ոչ ամեն ինչ: Ով կարող էր մատնել իրեն: Հարևաննե՞րը: Բայց զգուշավոր ոսկերիչը շատ քիչ էր շփվում հարևանների հետ: Նիկոլայ Աբրամովիչի մտքով իսկ չէր անցնում, որ իր հետքի վրա ոստիկաններին դուրս է բերել իր արհեստանոցի դիմաց աշխատող, «Ֆերգանի բազե» մականունը կրող կոշկակար Անվար Զինաֆուտդինովը: Յոթ տարի բանտում նստելուց հետո նա ընդամենը մեկ տարի առաջ էր հաստատվել Տաշքենդում: Հենց Անվարն էր Տաշքենդում հայտնաբերել Զյուֆելդին՝ Խորհրդային Միության ընդհատակյա միլիոնատերերից մեկին: Այդ մասին նա հայտնել էր Սվո Ռաֆին, ում հետ ընկերացել էր բանտում: Վերջինս որոշել էր Զյուֆելդին «ազատել» ավելորդ գլխացավանքից:

Ոստիկանները արձանագրություն կազմեցին, դրա տակ դրեցին իրենց ստորագրությունները, ինչից հետո փոխգնդապետն ասաց.

– Պրն Զյուֆելդ, վաղը ժամը 11:00-ին պետք է լինեք Ուզբեկստանի Պետանվտանգության կոմիտեի 261-րդ սենյակում:

Առգրավված թանկարժեք քարերը, ոսկեղենը և գումարը նրանք լցրեցին պարկի մեջ և այն կնքեցին:

Հաջորդ օրը 11:00-ին Զյուֆելդը Ուզբեկստանի Պետանվտանգության կոմիտեի ընդունարանում էր: Սակայն հերթապահ սպան նրա անունով որևէ անցագիր չգտավ: Մի քանի րոպե անց ոսկերիչին ուղեկցեցին բաժանմունքի ղեկավարի տեղակալի աշխատասենյակ: Սակայն Զյուֆելդը, ի դեմս նրա, չճանաչեց փոխգնդապետ Իլյինին: Ցածրահասակ, սպիտակող մազերով փոխգնդապետը ոչնչով չէր հիշեցնում նախորդ օրվա հաղթանդամ փոխգնդապետին…

Զյուֆելդի հետ զրույցից հետո փոխգնդապետ Իլյինը հրահանգեց ստուգել բոլոր կասկածյալներին: Անգամ Մոսկվա՝ ԽՍՀՄ Պետանվտանգության կոմիտե հեռագիր ուղարկվեց: Սակայն վարպետորեն կատարված այդ կողոպուտը այն ժամանակ չհաջողվեց բացահայտել: Ռաֆայել Բաղդասարյանը գործել էր անսխալ՝ գրեթե հետքեր չթողնելով: Սակայն մեկ տարի անց՝ 1973 թվականին, նա ձերբակալվեց: «Սուրոկ» մականունով նրա համախոհ Ալեքսեյ Սուրկովը, ով Զյուֆելդին ներկայացել էր իբրև ոստիկանության կրտսեր լեյտենանտ, ձերբակալվեց Թբիլիսիում: Բանտախցում, չկարողանալով դիմանալ առանց թմրանյութերի, Սուրկովը ամեն ինչ պատմում է ոստիկանությանը:

Նա օգնում էր իր հայրենակիցներին

Սվո Ռաֆի ընկերներից Լևոն Սողոմոնյանը պատմում էր, որ նա Տուլայի զինագործարանից Մոսկվա եկող և Բաքու զենք տեղափոխող մեքենաները, մի գիշերվա ընթացքում կատարված գործողության արդյունքում, ուղարկում է Արցախ: Նա նաև իր շրջապատի մարդկանց օգնությամբ ճեղքում է Հայաստանի շրջափակումը և մթերք ու հագուստ հասցնում Հայաստանի ու Արցախի պաշտպաններին: Ավելին` Լևոն Սողոմոնյանի խոսքով, Ռաֆայել Բաղդասարյանը իր ադրբեջանցի օգնական Փիքրեթ Մագերամովի միջոցով հայ մարտիկներին 14 մլն ռուբլի է փոխանցում: Բայց սա արդեն ուրիշ պատմություն է…

Հանցավոր աշխարհում նա ամեն ինչ կարող էր

Ստորև կրճատումներով ներկայացվում է «Իզվեստիա» թերթի 1993 թվականի հունիսի 25-ի համարում տպագրված Վադիմ Բելիխի հոդվածը:

Հունիսի 23-ին՝ առավոտյան 11:10 րոպեին, մոսկովյան հիվանդանոցներից մեկի հատուկ բաժանմունքում, գիտակցության չգալով՝ մահացել է 1930 թվականին ծնված Ռաֆայել Մկրտիչի Բաղդասարյանը: Նա առավել հայտնի է որպես «օրենքով գող» Սվո Ռաֆ: Տասնյակ տարիներ նրա անունը սարսափ էր սփռում Խորհրդային Միության հանցավոր աշխարհի ներկայացուցիչների վրա: Սվո Ռաֆին լավ գիտեին Ինտերպոլում, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Բենիլյուքսի երկրների ոստիկանություններում:

Պատանի Ռաֆիկը դպրոց գնացել է ութ տարեկանից, տասնմեկ տարեկանում կատարել է առաջին գողությունը: Վեցերորդ դասարանում թողել է դպրոցը:

1944-84 թվականների ընթացքում մի քանի անգամ գողության, կողոպուտի, խուլիգանության, ապօրինի կերպով թմրանյութեր պահելու մեղադրանքով ենթարկվել է քրեական պատասխանատվության: Բաղդասարյանն ունի 15 դատվածություն, պատժաժամկետները կրել է ամբողջությամբ՝ «զանգից զանգ»: Բանտային ընդհանուր ստաժը՝ 34 տարի:

Ճամբարներում և բանտերում Սվոն խախտել է ռեժիմները, հրաժարվել աշխատել: Հարձակվել է բանտային պաշտոնյաների վրա, փորձել փախչել: Քննիչների համար ևս նա նվեր չի եղել: Իր երկար և բուռն կյանքի ընթացքում չի տվել ոչ մի ցուցմունք, չի ստորագրել ոչ մի արձանագրություն:

1972 թվականին նրան թագադրել են «օրենքով գող»: Հանցավոր աշխարհում Սվոն առավել մեծ դեր ունեցել է 1988 թվականից՝ իր ընկեր և այն ժամանակվա առաջնորդ Վալերիան Կուչուլորիայի՝ Պիսսոյի մահվանից հետո:

Սվոյին վերջին անգամ ձերբակալել են 1992 թվականի դեկտեմբերի 23-ին: Այդ օրը իրավապահները ներխուժեցին Մոսկվայի «Մինսկ» հյուրանոցի 621-րդ համար: Այնտեղ էին գտնվում Բաղդասարյանն ու իր օգնական Մագերամովը: Նրանց մոտ տարօրինակ տեսքով ինքնաձիգ գտնվեց: Ինչպես հետո պարզվեց, դա 9 մմ տրամաչափի, խլացուցիչով հայտնի ատրճանակ-գնդացիր «Այգրամն» էր: Այն թողարկվում է ծայրահեղ սահմանափակ թվաքանակով՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների համար և երազանք է ահաբեկիչների ու վարձու մարդասպանների համար: Բացի մի շարք առանձնահատկություններից, ատրճանակի մակերեսին մատնահետքեր չեն մնում:

Կարմիր կազմով գրքեր

Սվոյի նկատմամբ վերջին «որսը» բացեցին Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան անվտանգության ծառայության աշխատակիցները: Նրանք իրենց ռուս գործընկերներին տեղեկացրեցին, որ Ռաֆիկ Բաղդասարյանը իրենց ձանձրացրել է կեղծ փաստաթղթերով ամերիկյան վիզա ձեռք բերելու փորձերով: 

Պարզվեց՝ Բաղդասարյանը արտասահմանյան երեք անձնագիր ունի: Դրանցից մեկում համարյա ամեն ինչ՝ անունը, ազգանունը, համապատասխանում էին իրականությանը: Փոխված էր միայն ծննդյան տարեթիվը: Աննշան այս դետալը 34 տարի բանտում անցկացրած մարդուն թույլ էր տալիս չդատված երևալ:

Այս անձնագրով Սվոն այցելեց Բելգիա, Հոլանդիա և ի վերջո` Գերմանիա: Նույն անձնագրով նա ցանկացել էր մուտք գործել ԱՄՆ, սակայն ամերիկացիները չէին ցանկացել իրենց երկիր թողնել «չպարզված» ծննդյան տարեթվով մարդուն: Առայժմ անհայտ է՝ ինչու նույն կերպ չէին վարվել գերմանացիները, որոնք ևս հիանալի գիտեին՝ ով է իրենց երկիր գալիս:

Ամերիկացի չինովնիկների մերժումը «օրենքով գողին» չի շփոթեցնում, և Ռուսաստանի Մշակույթի նախարարության իր ընկերների օգնությամբ Սվոն երկու նոր արտասահմանյան անձնագիր է ձեռք բերում՝ մեկը Ռաֆայել Սողոմոնյանի, մյուսը՝ Ռաֆայել Ալեքսանյանի անուններով:

Կնքահոր վերջին օրերը

Չհայտնվելով Նյու Յորքում՝ Բաղդասարյանը շարունակում էր ապրել «Մինսկ» հյուրանոցում: Վստահելի աղբյուրների տեղեկացմամբ` նա շատ ժամանակ էր տրամադրում հայաստանյան մարտական կազմավորումներին զինամթերք ուղարկելուն: Ձերբակալվելուց մի քանի օր առաջ խոսակցություն էր գնում զենիթային համակարգերի մատակարարման գործարք կնքելու մասին: Դեկտեմբերի 21-ին «Մինսկ» հյուրանոցի համար Գերմանիայից զանգ եկավ: Զգուշացնում էին՝ սպասել ծանրոցի: Դեկտեմբերի 23-ին Մագերամովը դիմավորեց համապատասխան մարդուն, նրանից վերցրեց «Այգրամը» և բերեց հյուրանոց: Շուտով ներխուժեցին իրավապահները:

Մեկուսարանում նրան ծեծում է բանտախցի մի բանտարկյալ: Պահանջում է, որպեսզի «օրենքով գողը» մասնակցի տարածքի մաքրման աշխատանքներին: Հունիսի 13-ին գալիս են գերմանացի ոստիկանները: Նրանք ցանկանում էին Սվո Ռաֆին հարցեր տալ իրենց տարածքում կատարված մի քանի սպանությունների վերաբերյալ: Սակայն նրան այդպես էլ տեսնել չեն կարողանում: Հունիսի 18-ին Սվոն սկսում է արյուն փսխել: Նրան տեղափոխում են հիվանդանոց և շտապ վիրահատում: Հունիսի 19-ին գերմանացիները գնում են, իսկ հունիսի 23-ին Սվոն մահանում է՝ ոչ ոքի ոչինչ չպատմելով…
Ահա թե ինչ է պատմում նրա քույրը՝ Ալլա Բաղդասարյանը. «Հունիսի 23-ին պետք է Ռաֆիկին մեկուսարանից ազատ արձակեին, քանի որ ոչ մի մեղադրանք չէր առաջադրվել: Դրանից մի քանի օր առաջ ես մեկնեցի Մոսկվա՝ նրան դիմավորելու և տուն ուղեկցելու: Ամսի 20-ին մենք ՝ հարազատներս, պետք է նրան մթերք ուղարկեինք, սակայն դրանք չընդունեցին՝ ասելով, որ նրա մոտ ևս երկու հոգու են տեղավորել: Հետո պարզվեց, որ այդ ժամանակ իմ եղբայրը հիվանդանոցում էր:

Ես խոսեցի եղբորս մերձավոր մարդկանց և պետանվտանգության աշխատակիցների հետ: Նրանք բոլորն էլ հերքեցին բանտախցի մարդու վարկածը, ով իբրև Ռաֆիկին ստիպել էր մաքրել տարածքը: Այդ մարդը չէր կարող ինչ-որ բան պահանջել Ռաֆիկից, և առավել ևս՝ ծեծել նրան: Նա նույնիսկ չէր համարձակվի «օրենքով գողի» մոտ ձայնը բարձրացնել:

Ոստիկանության և պետանվտանգության հորինած սուտը հաստատում է, որ նրանք կոպտագույն խախտումներ են թույլ տվել: Մեր կողմից հիվանդանոց բերված արյունն ու դեղորայքը չընդունեցին: Բուժանձնակազմը երկար ժամանակ հերքում էր, որ Ռաֆիկն իրենց մոտ է՝ ասելով, որ իրենց մոտ ոմն Աշոտ Բալայան է: Մենք բուժքրոջը խնդրեցինք նկարագրել Աշոտ Բալայանին: Նա ասաց, որ վերջինիս կրծքին արծիվ է դաջված: Հասկացանք, որ դա Ռաֆիկն է: Հինգ րոպե անց եկած բժիշկը հայտնեց «Աշոտ Բալայանի» մահվան մասին: Հենց այդ անվամբ պիտակով էլ նրան տարան դիահերձարան»:

Սվոյի զարմուհի Նելլի Տեր-Սահակյանի խոսքով, նրա մարմինը լրիվ այլանդակված էր: Բժիշկները կտրել էին ամեն բան, ինչ կարող էին, որպեսզի քողարկեին հանցագործության նշանները, և որպեսզի Երևանում Ռաֆայել Բաղդասարյանի մահվան պատճառը չպարզվեր:

Նրա բարեկամները համոզված են, որ իրենց հարազատին սպանել են թիվ 20 հիվանդանոցում, չնայած դատաբժշկական եզրակացության մեջ որպես մահվան պատճառ նշված է ներքին արյունահոսությունը…

Պատրաստեց Անի Ղազարյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում