Thursday, 25 04 2024
ՌԴ-ում ՀՀ դեսպանության մշակույթի կենտրոնում միջոցառում է կազմակերպվել՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Զախարովան մեկնաբանել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները
15:20
Բլինքենը ժամանել է Պեկին
ՌԴ-ն հորդորում է Բաքվին և Երևանին մշակութային հուշարձանների պահպանության հարցը դարձնել երկկողմ բանակցությունների առարկա
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը հյուրընկալել է Ֆինլանդիայի դեսպանին և պատվավոր հյուպատոսին
Ովքե՞ր են գլխավորում խոշոր հարկատուների ցուցակը
Վահագն Աֆյանը հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարի Արևմտյան ուղղության հարցերով նորանշանակ տեղակալ-քարտուղարի հետ
Հայաստանի իրավապահների կողմից ԱՄՆ-ին է հանձնվել հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի
Իրանը զգուշացնում է Ադրբեջանին
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է

Պուտինը Հայաստանը դրել է գրպանը և գործողություններ է թելադրում. պատերազմն անխուսափելի է․ Վահան Բադասյան

«Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը բացահայտ հայտարարեց, որ պատրաստ է հողերը հանձնելուն։ Այս հանդիպման ժամանակ նա հստակ խփեց այդ մեխը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը։

Հիշեցնենք, որ մոսկովյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը դիմելով Պուտինին նշել էր. «Շատ կարևոր է, որ կատարվեն ԼՂ հարցի շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք դրան պատրաստ ենք»։ Բադասյանի խոսքերով՝ ավելի պարզ արտահայտվել Սերժ Սարգսյանը չէր կարող։ «Ինչ է նշանակում պայմանավորվածություն, դա պայմանագիր է, որը որ ստորագրված է։ Իսկ վերջին ստորագրված փաստաթուղթը դա Կազանյան համաձայնագիրն է, որը իր մեջ հիմնականում ներառում է մադրիդյան սկզբունքները։ Այնպես որ Պուտինը Հայաստանը դրել է իր գրպանը և գործողություններ է թելադրում Հայաստանին։ Այդ ճնշման տակ էլ Սերժ Սարգսյանը կգնա հողերի հանձնման և դրանով նա ու իր վարչախումբը մոտ ժամանակներս մեկ ծանր պատերազմ ևս կփաթաթեն մեր գլխին։ Տարածքները հանձնելը հանգեցնելու է պատերազմի։ Իսկ պատերազմի ժամանակ սեղանին դրվելու են մեր զավակները, ոչ թե Սերժ Սարգսյանի և իր վարչախմբի զավակները։ Միայն մենք և մեր զավակները»,- հավելեց Բադասյանը։

Ինչ վերաբերում է այս վերջին զարգացումներին, վերջին հանդիպումներին առհասարակ, ապա մեր զրուցակցի խոսքերով՝ եկել է ժամանակը, երբ հյուսիսն ու հարավը պետք է հարաբերվեն, իսկ միջնորդի դերը ստանձնել է Ալիևը։ «Այսօր Ալիևն է ուժեղը, հզորացնում է իր տնտեսույթունը, զինում է բանակը, պետական եկամուտները մեծացնում է, այսինքն՝ երկիրը բերում է հզորացման։ Պուտինը, ինչպես նաև Իրանն ու Թուրքիան այս ամենը տեսնելով Ադրբեջանի միջոցով են Հարավային Կովկասում հարցեր լուծում։ Բայց ցավոք, մեր իշխանություններն այս ամենը չեն տեսնում և դատապարտված են չտեսնելու։ Սերժ Սարգսյանը ուրիշ ելք չունի, դրա համար էլ իրեն միշտ նվաստացնելով կանչում են Մոսկվա, ծաղրում են, իսկ նա ոչ մեկին պատասխան չունի, քանի որ շատ խղճուկ է և թույլ, հանձնող ու վաճառող»,- նկատեց Բադասյանը։

Ամեն դեպքում, մեր զրուցակցի խոսքերով՝ սեղանին դրված է Արցախի հարցը։ Եվ քանի որ այս տարիներին երեք նախագահների թուլության պատճառով նույն սեղանին թերևս քննարկվում է տարածքների զիջման հարցը, ապա Սերժ Սարգսյանն էլ որոշել է խփել վերջին մեխը։ «Սերժ Սարգսյանը փոխանակ Լևոն Տեր-Պետրոսյանի նման հրաժարական տա, որոշել է շարունակել և դիտավորյալ պրոցեսը տանել մինչև վերջ։ Տպավորություն է, թե Սերժ Սարգսյանը փողային բազարների մեջ է տարածքները հանձնելու մասով։ Ինքն այնպիսի տպավորություն է թողնում, որ ինչ որ պարտավորություն է վերցրել, կամ գումար է վերցրել, որի դիմաց վաճառում է ազատագրված տարածքները»,- ասաց Բադասյանը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակում Սերժ Սարգսյանի հրաժարականը, իշխանափոխությունն անխուսափելի է, և իրավիճակը փրկելու միակ ելքն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում