Իսպանացի թենիսիստներ Ռաֆայել Նադալն ու Մարկ Լոպեսը դուրս են եկել Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարի կիսաեզրափակիչ:
Քառորդ եզրափակչում Նադալն ու Լոպեսը 6:3, 6:1 հաշվով հաղթանակ տոնեցին ավստրիացի թենիսիստներ Օլվեր Մարախի և Ալեքսանդր Պեյի նկատմամբ:
Կիսաեզրափակչում իսպանացիների մրցակիցը Կանադան ներկայացնող Վաշեկ Պոսպիշիլ – Դենիել Նեստոր զույգն է: