Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Դատավորը Էրդողանին անվանեց «խելագար նախագահ» հայերի հայցով դատավարության ժամանակ. Հարութ Սասունյան

Միացյալ Նահանգների իններորդ օկրուգի վերաքննիչ դատարանը Կալիֆորնիայի Փասադենա քաղաքում, օգոստոսի 4-ին լսեց բանավոր փաստարկներ երկու դատական հայցերի առնչությամբ՝ Թուրքիայի կողմից 1915-23 թվականներին բռնագրավված հայկական կալվածքների վերաբերյալ. Բակալյանն ու Դավոյանն ընդդեմ Թուրքիայի Հանրապետության և նրա Կենտրոնական ու «Զիրաաթ» բանկերի: 2013 թ. շրջանային դատարանը մերժել էր այս երկու հայցերը՝ հիմնավորելով, որ իրենք գործ ունեին մի քաղաքական հարցի հետ, որը ոչ թե դատարանների, այլ ընտրված պաշտոնյաների անձանց ենթակայության տակ էր:

Դատարանում հայ հայցվորներին ներկայացնում էին Քեթրին Լի Բոյդը (Brownstein Hyatt Farber Schreck) և Մարկ Կիրակոսը (Geragos & Geragos): Թուրքական կողմը ներկայացնում էր Նիլ Սոթմանը (Mayer Brown): Դաշնային վերաքննիչ դատարանի դատավորների կազմում էին Ալեքս Կոզինսկին, Սթիվն Ռայնհարդը և Քիմ Ուորդլոն:

Երեք դատավորներն էլ հայտարարեցին, որ ինքնիշխան պետությունն իրավունք ունի օտարել իր քաղաքացիների սեփականությունը, և ամերիկյան դատարանը իրավասու չէ միջամտել նման դեպքերում, բացառությամբ, եթե դրանք ուղեկցվել են միջազգային իրավունքի խախտումներով կամ ցեղասպանությամբ:

Դատավոր Կոզինսկին մի քանի անգամ կասկածի տակ դրեց իրավաչափությունը Հայոց ցեղասպանության հղումների, քանի որ երկու հայկական հայցերից մեկում այն նշված էր որպես հայց ներկայացնելու հիմքերից մեկը: «Մեր կառավարությունը դեմ է սա ցեղասպանություն անվանելուն: Կարող եմ ասել, որ մեր կառավարությունը բավականին անդրդվելի է եղել, որ սա ցեղասպանություն չէ», պնդեց դատավոր Կոզինսկին: «Դաշնային դատարանները ստիպված պետք է ընդունեն մի դիրքորոշում, որը հնարավոր է հակասի այն դիրքորոշմանը, որին տասնամյակներ շարունակ հարել է մեր կառավարությունը, նրա գործադիր իշխանությունը»:

Երբ Մարկ Կիրակոսը տեղեկացրեց դատավոր Կոզինսկուն, որ թե՛ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և թե՛ նախագահ Ռեյգանը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, դատավոր Կոզինսկին տարօրինակ պատասխան տվեց. «Նախագահ Ռեյգանը… տասնամյակներով նախագահ չի եղել»:

Դատավորի մեկնաբանությունը անհեթեթություն էր: Ցեղասպանության և դրա ճանաչման փաստերը չեն փոխվել, միայն այն պատճառով, որ այդ ողբերգական իրադարձությունները և դրանց ճանաչումը տեղի են ունեցել տասնամյակներ առաջ… Ի դեպ, ԱՄՆ կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1951 թվականին՝ Համաշխարհային դատարան ներկայացված մի պաշտոնական փաստաթղթում:

Դատաքննության ողջ ընթացքում, դատավոր Կոզինսկին համառորեն հարցնում էր հայցվորների փաստաբաններին, թե արդյոք նրանք համաձայն են մի կողմ դնել Հայոց ցեղասպանության հարցը սույն դատական հայցով: Ի վերջո, փաստաբան Կիրակոսը համաձայնեց, որպեսզի ճանապարհ հարթի հայցի քննարկման համար, մանավանդ որ առկա էին միջազգային իրավունքի տասնյակ այլ խախտումներ թուրքերի կողմից, որոնք ապահովում էին իրավասության պահանջները:

Փաստաբան Բոյդը նշեց, որ անհրաժեշտություն չկա ապացուցել ցեղասպանության փաստը դատական հայց ներկայացնելու համար՝ ըստ 1976 թ. «Արտաքին ինքնիշխանության անձեռնմխելիության ակտի» (FSIA): Իրականում, «մարդկության դեմ հանցագործությունները» նաև միջազգային իրավունքի խախտումներ են: 1915 թ. մայիսի 29-ին, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և Ռուսաստանը հանդես են եկել համատեղ հռչակագրով՝ մեղադրելով թուրքական իշխանավորներին «մարդկության և քաղաքակրթության դեմ հանցագործություններ» կատարելու համար և զգուշացրել, որ նրանք պետք է պատասխանատվություն կրեն այդ ոճրագործությունների համար:

Դատավոր Կոզինսկին հարցրեց նաև, թե որն է հայցեր ներկայացնելու պատճառը այդ դեպքից 100 տարի անց, որին ի պատասխան Մարկ Կիրակոսն ասաց, որ ըստ FSIA-ի, վաղեմության ժամկետ գոյություն չունի: Նա նաև նշեց, որ անցած ժամանակը ոչ մի նշանակություն չունի, քանի որ առկա է «շարունակվող խախտում», որովհետև Թուրքիան պահել է այդ կալվածքները և հաշվեգրված վարձավճարներ չի վճարել հայ սեփականատերերին տասնամյակներ շարունակ:

Կիրակոսը նաև ասաց դատավոր Կոզինսկուն, որ ինքնիշխան պետության կողմից իր սեփական քաղաքացիների ունեցվածքի օտարման հայեցակարգն այս դատական գործով չի կիրառվում, քանի որ հայերը զրկվել են իրենց քաղաքացիությունից թուրքական պաշտոնական հրամանագրերով և արտաքսվել երկրից:

Միայն այն բանից հետո, երբ փաստաբան Բոյդը բացատրեց դատավոր Կոզինսկուն, որ հայկական կալվածքների բռնագրավվումը թուրքական կառավարության կողմից եղել է «կամայական և խտրական», թվաց, թե դատավորը հասկացավ խնդիրը և ասաց թուրքական կառավարության փաստաբան Նիլ Սոլթմանին, որ տարբերություն կա, օրինակ, Կոնեկտիկուտում հանրային գերակա շահի պատճառով տան օտարման և որոշակի ռասայի կամ կրոնի պատկանող անձանց բոլոր տների գրավման մեջ, որը միջազգային իրավունքի խախտում է, և հետևաբար օրինականորեն դատելի է Միացյալ Նահանգների դատարանում:

Վերջապես, դատավոր Ուորդլոյի կողմից մի առերևույթ պատահական դիտողությունը՝ Թուրքիայի նախագահին հիշատակելիս որպես «այս խելագար նախագահը», կարող է նշանակել, որ ԱՄՆ պաշտոնատար անձինք հոգնել են Էրդողանի «խելագար» արարքներից և այսուհետև թույլատրեն արդարադատության համակարգին նկատի ունենալ մարդու իրավունքների թուրքական կոպիտ խախտումների հետ կապված դատերը և չեն թաքնվի քաղաքական շարժառիթներով պայմանավորված քողարկումների հետևում:

Ակնկալվում է, որ Դաշնային վերաքննիչ դատարանն իր որոշումը կհրապարակի առաջիկա 90 օրվա ընթացքում:

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում