Ռիո դե Ժանեյրոյում շարունակվում է Օլիմպիական խաղերի թենիսի մրցաշարը:
1/8 եզրափակչի հանդիպումներում իսպանացի թենիսիստներ Ռաֆայել Նադալն ու Մարկ Լոպեսը հաղթանակներ են տոնել համապատասխանաբար Խուան Մարտին դել Պոտրոյի և Մակսիմո Գոնսալեսի նկատմամբ՝ դուրս գալով քառորդ եզրափակիչ:
¼ եզրափակչում Ռաֆայել Նադալը կմրցի Օլիվիե Մարախի, իսկ Մարկ Լոպեսը՝ Ալեքսանդր Պեյեի հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ թենիսի մրցաշարից դուրս էր մնացել աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: