Tuesday, 23 04 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է

Ռուբեն Մեհրաբյան. Հուլիսյան էքսցեսները ինքնասպանություն են Հայաստանի համար

«Անյպիսի էքսցեսները, ինչպիսին մենք տեսանք հուլիսի 17-ից սկսած, ուղղակի ինքնասպանություն են Հայաստանի համար: Մենք պետք է տարբերենք իշխանությանն ուղղված ընդդիմախոսությունը, ընդդիմադիր կեցվածքը պետության հիմքերին հասցվող հարվածներից, մանավանդ որ մեր շուրջը տեղի է ունենում աշխարհաքաղաքական փոթորիկ, և այդ փոթորկի հետևանքները այսօր կամ վաղը չէ, որ կերևան, դեռ ժամանակ պիտի անցնի, խնդիրն այն է, որ մենք դրանից կարողանաք դուրս գալ առանց կորուստների կամ նվազագույն կորուստներով»,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանին պակասում է ներքին ամրության պաշարը. «Այն ամրության ներուժը, որ մենք ունեինք և կարող էինք ունենալ, այդ ամեն ինչը մսխված է, սլաքը ցույց է տալիս զրո: Այսօր Հայաստանում սպանված է քաղաքականությունը, փորձում են սպանել նույնիսկ քաղաքական միտքը»:

Անդրադառնալով այն արտաքին մարտահրավերներին, որոնց առջև այսօր կանգնած է Հայաստանը, քաղաքագետը նշեց, որ Լավրովի փաստաթղթի առաջքաշումը Կազանյան փաստաթղթի վերակենդանացման անթաքույց փորձ էր՝ բավականին կոշտ և կոպիտ եղանակներով. «Ընդ որում՝ Ռուսաստանը առաջ է տանում ուժային եղանակով՝ Ադրբեջանին միլիարդների զենք է վաճառում և փաստորեն ուժային շանտաժի միջոցով փորձում է Հայաստանից պոկել այդ համաձայնությունը: Մենք տեսնում ենք, որ դա անցնում է Հայաստանի կողմից հնարավոր զիջումների բոլոր կարմիր գծերը, դա անհնարին է»:

Քաղաքագետի կարծիքով՝ այս մարտահրավերները պարունակում են նաև որոշ հնարավորություններ, և մենք պետք է կարողանանք վերագտնել մեզ, փորձել նայել ապագային: Նրա խոսքով՝ այդ քայլերը հնարավոր է անել լիովին դիվերսիֆիկացնելով ներքին քաղաքականությունը:

«Հայաստանը, ցավոք սրտի, ունի ոչ վաղ անցյալի փորձ, մեր երկիրը 100 տարի առաջ այսպիսի աշխարհաքաղաքական փոթորկից դուրս եկավ ցեղասպանված և պետականությունը ձեռք բերելուց հետո արագ կորցրեց»,- մտահոգություն հայտնեց Ռ. Մեհրաբյանը՝ հավելելով, որ մենք իրավունք չունենք պետություն, հայրենիք կորցնելու: «Պետք է սառը դատողություն, ռազմավարական համբերություն, ճշգրիտ հաշվարկներ և ձգտում՝ հասկանալու այն գործընթացները, ինչ կատարվում է մեր շուրջ՝ առանց պատրանքների և առանց ավելորդ տագնապի»,- ընդգծեց քաղաքագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում