Գերմանացի թենիսիստ Ֆիլիպ Կոլշրայբերը ոտքի կոտրվածքի պատճառով ավարտել է ելույթը Օլիմպիադայի թենիսի մենախաղի մրցաշարում:
«Մի քանի օր առաջ բժիշկներն ախտորոշել էին աջ ոտքի վնասվածք: Առաջին շրջանից հետո կատարած հետազոտությունը ցույց տվեց, որ կոտրվածք ունեմ: Վերականգնվելու համար կպահանջվի շուրջ երկու ամիս»,- ITF-ի պաշտոնական կայքը մեջբերում է Կոլշրայբերի խոսքերը:
Հիշեցնենք, որ առաջին շրջանում գերմանացի թենիսիստը հաղթել էր արգենտինացի Գվիդո Պելյիին: