Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը խոսել է Օլիմպիական խաղերում թենիսի մրցաշարի 1-ին տուրում կրած պարտության մասին:
«Այս պարտությունը կարիերայիս ամենածանր պարտություններից մեկն էր: Դել Պոտրոն, իրոք, գերազանցեց ինձ և արժանի էր հաղթանակի:
Իհարկե, ես տխուր եմ, որ լքել եմ պայքարը, սակայն ուրախ եմ իմ ընկերոջ համար, ով բազմաթիվ վնասվածքներից հետո կարողացավ նման խաղ ցուցադրել և հաղթել ինձ», – ասել է Ջոկովիչը:
Հիշեցնենք, որ թենիսի մրցաշարի 1-ին տուրում աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը 6:7, 6:7 հաշվով պարտություն է կրել արգենտինացի Խուան Մարտինու դել Պոտրոյից: