Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Արսինե Խանջյան. Ժողովուրդը կորցնելու բան չունի և ավելի շատ պետք է պոռթկա

Կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանը, ով վերջին օրերի իրադարձությունների ժամանակ ակտիվորեն մասնակցում էր հանրահավաքներին, և նույնիսկ բերման էր ենթարկվել, այսօր «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում արտահայտեց իր մտահոգություններն ու դիտարկումները՝ կապված հայաստանյան ներքին իրողությունների հետ:

«Այլևս հնարավոր չէ լուռ մնալ… Այս պահին մեր պարտականությունն է, որ անդրադառնանք նաև Հայաստանի առօրյա հարցերին, կարող են ինձ քննադատել՝ ասելով, որ ես չեմ ապրում Հայաստանում, բայց այսօր հայ ազգը գոյություն ունի թե՛ Հայաստանում, թե՛ պատմական Սփյուռքում… Ես ակամա անդրադարձա այդ ամենին, քանի որ այդ իրողությունը կրեցի իմ մաշկի վրա: Այսօր շատերն են Սփյուռքից ցանակնում, որ ակտիվորեն անդրադառնան այն իրողություններին, ինչ որ Հայաստանի քաղաքացուն է վերաբերում:

Մենք 25 տարվա ընթացքում գործունեություն ծավալեցինք երեք ուղղությամբ՝ Ցեղասպանության ճանաչման, Արցախի հարցի և Սփյուռքից հանգանակություն հավաքելու և բերելու ուղղությամբ:

Սփյուռքը մինչ այժմ հեռու է մնացել, քանի որ մտահոգություն ունի, որ վերջապես պետականություն է ստեղծվել Հայաստանում և եթե թիկունք չլինենք Հայաստանի իշխանությանը, կվտանգենք Հայաստանի գոյատևումը, երկրորդ՝ Սփյուռքը հեռու պահվեց Հայաստանի ներքաղաքական հարցերից, մենք այդ ընդունեցինք, հույս ունենալով, որ կարող են բարեփոխումներ տեղի ունենալ ներքին ուժերի միջոցով և զուսպ պահվածք դրսևորեցինք: Բայց այս պահին հստակ է, որ պետությունը, իշխանությունը ճնշումներ են գործադրում, և մեր իրավունքն է և պատասխանատվությունն է, որ հստակեցնենք թե՛ իշխանությունների և թե՛ ժողովրդի համար, որ մենք կարող ենք թիկունք լինել, որովհետև ունենք ռեսուրսներ Հայաստանից դուրս և անպայման չէ, որ Հայաստանում ապրենք, որ ազգային շահերից ելնելով սատարենք:

Իմ դիտարկմամբ, լսելով ժողովրդի կարծիքները և անհատական արտահայտությունները, այսօր Հայաստանում քաղաքացին չի զգում, որ իշխանությունը լավագույն շահերն է առաջարկում իրեն: Ազատ խոսքի պակաս կա, կոռուպցիայի խնդիր կա, լուրջ աղքատության մեջ է ապրում բնակչությունը, ոստիկանությունը պետք է պաշտպանի ժողովրդին, սակայն ծեծի է ենթարկում, առանց պատճառի ձերբակալում:

Հայաստանից հեռանում են երիտասարդները. ինչո՞ւ է երիտասարդ հայն իր զավակին առնում և արտասահման գնում. պատասխանը հստակ է. այստեղ ապագա չի տեսնում: Այսպես եթե շարունակվի, երկիրը կպարպվի:

«Սասնա ծռեր»- ը բանտարկվեցին, բայց ժողովուրդը չի լռելու… Ժողովուրդը կորցնելու բան չունի և ավելի շատ պետք է պոռթկա»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում