Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

Շուշան Պետրոսյանի՝ «աչքերդ կհանեմ»-ը իրականացավ, մնում է Շմայսի ասածն իրականանա

«Մանր-մունր հրաժարականներն ու պաշտոնանկություններն առ ոչինչ են, որովհետև դրանք կոսմետիկ բնույթ են կրում, ոչ լեգիտիմ իշխանության գագաթին գտնվող մարդը պետք է հրաժարական տա, քանի որ այս իրավիճակը իր և նախորդ նախագահի վարած քաղաքականության հետևանքն են,- այս մասին «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Քաղաքացիական ավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ անդրադառնալով օրերս իրավապահ համակարգում կատարված պաշտոնանկություններին և գլխավոր դատախազի հրաժարականին:

Քաղավիացիայի նախկին պետի  դիտարկմամբ՝ գլխավոր դատախազի հրաժարականը պայմանավորված չէ վերջին օրերի իրադարձություններով. «Եթե դրանով պայմանավորված լիներ, պետք է առաջին հերթին Երանոսյանին հեռացնեին և ժողովրդի վրա հարձակված բանդային պետք է պատասխանատվության ենթարկեին»:

Անդրադառնալով ոստիկանության և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրականացված աննախադեպ բռնություններին՝ Շահեն Պետրոսյանը նշեց. «Շուշան Պետրոսյանը հայտարարում էր՝ աչքերդ կհանեմ, հիմա իրականություն դարձավ: Մնում է Շմայսի ասածն իրականանա՞… Իվան Ահեղի ժամանակվա սովորույթներն են ստեղծվել… Հայաստանում ընտրություններ չկան, Սահմանադրությունը ոտնահարվում է, ամեն ինչ կեղծվում է, ստի վրա է հիմնվում, նախագահի ելույթն էլ ստի վրա էր հիմնված:

Անդրադառնալով դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակից հնարավոր եղավ դուրս գալ առանց արյունահեղության, սակայն հնարավոր չեղավ հանգուցալուծման հասնել առանց զոհերի, առանց մեծ թվով վիրավորների, Շահեն Պետրոսյանն ընդգծեց. «Որովհետև Ս. Սարգսյանն իրեն մաչոյի պես է պահում, նա մաչիզմի բարդույթ ունի, մտածում է՝ ո՞նց թե, ես գնամ տեռորիստների հետ բանակցությունների՞: Նա գոնե պահանջների մի մասը պետք է կատարեր, պետք է ազատ արձակեր քաղբանտրկյալներին… Եթե Ս. Սարգսյանը գնար գլոբալ գրոհի, դա կլիներ իր դագաղի վերջին մեխը»:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում