Ադրբեջանական AzərTAc լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Բաքվում Ռուսաստանի, Իրանի և Ադրբեջանի եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվելու են ահաբեկչության դեմ պայքարը և «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային նախագիծը:
«Բանակցությունների ուշադրության կենտրոնում է լինելու «Հյուսիս-հարավ» միջանցքի ֆլագմանային նախագիծը, որի երկարությունը կազմում է 7200 կիլոմետր:
Այն ուղղված է օպտիմալ հնարավորությունների ստեղծմանը՝ Հնդկաստանից, Իրանից, Պարսից ծոցի երկրներից Ադրբեջանի, Ռուսաստանի տարածքներով Հյուսիսային և Արևմտյան Եվրոպա բեռներ տարանցելու համար»,- ասել է Պուտինը:
Խոսելով Կասպից ծովի կարգավիճակի խնդրի մասին՝ Պուտինը հայտարարել է, որ վերջին տարիներին Մերձկասպյան երկրներին հաջողվել է էականորեն առաջ գնալ Կասպիցում համագործակցելու տարբեր ասպեկտներին առնչվող հարցերի համաձայնեցման մեջ. «Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին հիմնարար կոնվենցիայի նկատմամբ աշխատանքներն ավարտվում են»: