Friday, 29 03 2024
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը

Արամ Զ. Սարգսյան. Պատանդների ու ապագայի մասին

Վերջապես գործող նախագահը խոսեց՝ ՊՊԾ գնդի գրավումից ու իրավիճակի հանգուցալուծումից հետո սա էր առաջին միտքը, երբ հաջորդ օրը Սերժ Սարգսյանը բարեհաճեց արտահայտվել: Ինչպես միշտ՝ յուրայինների առաջ՝ վերջնականապես հաստատելով, որ ինքն ապրում է այլ երկրում, մենք՝ այլ: Իր ապրած երկիրը բարգավաճում է, տնտեսական աճով ու վարդագույն ապագայով՝ անխուսափելիորեն իր գլխավորությամբ, բայց դա մեր երկիրը չէ:

Այսօր էլ շարունակում եմ արկածախնդրություն համարել ՊՊԾ գնդի գրավումն ու հետագա իրադարձությունները: Այսօր էլ վստահ եմ, որ պետության անճարակ ու անհիմն գործողությունները պատճառ դարձան հասարակական բուռն արձագանքի: Ամբողջ թաղամասի գազի, լույսի, հոսանքի անջատումը էլեկտրականացրեց տարածքը ու ոստիկանների հետ բախումների պատճառ դարձավ՝ հաջորդ օրերին արդեն մյուս թաղամասերի բնակիչներին խառնելով գործին:

Խորենացի փողոցը հայելի դրեց բոլորիս առաջ, որի մեջ շատ պարզ երևացին թե՛ ասպարեզ մտած քաղաքական կուսակցությունների նպատակները, թե՛ իշխանության, թե՛ բողոքող ժողովրդի, որին այս անգամ էլ «Սասնա ծռերը» տուն ուղարկեցին:

«Հանրապետություն» կուսակցությունն արդեն հայտարարել է, որ հուլիսի 17-ից սկսված իրադարձությունները ակնհայտ դարձրին՝ իշխանությունը չի տիրապետում իրավիճակին և անցել է բացահայտ բռնությունների, որոնց հետևանքները հարվածում են ՀՀ անվտանգությանն ու հեղինակությանը: «Հանրապետություն» կուսակցությունը խնդիրը քաղաքական էր որակում և լուծումն էլ քաղաքական էր տեսնում, բայց այդպես էլ ոչ ՀՀԿ-ն, ոչ ՀՀԿ-ական մեծամասնություն ունեցող Ազգային ժողովը իրենց պատասխանատվությունը չտեսան հուլիսյան դեպքերում, ու դա արդեն ինքնախոստովանություն էր:

Ի՞նչ ունենք այսօր: Գործող նախագահ, որ շնորհակալություն է հայտնում իրավապահներին, Ազգային անվտանգության ծառայությանը, ոստիկանությանը, Պետական պահպանության ծառայությանը, Ներքին զորքերին, բայց գոնե մի անգամ չի հարցնում՝ իսկ ինչո՞ւ հնարավոր դարձավ նման գործողություն, Երևանում, քաղաքի կենտրոնում, ինչո՞ւ գնդում մի քանի ծառայողներ էին միայն, մյուսներն ո՞ւր էին, ԱԱԾ-ն ո՞ւր էր, որ զինված խմբերը մի բեռնատարով ամբողջ երկիրը երկու շաբաթով խառնում են իրար:

Գործող նախագահն անչափ գոհ է, որ հաջողվեց խուսափել նման իրավիճակների համար դասական լուծումից, որի իրականացման մանրակրկիտ ծրագիրը ոչ միայն մշակված էր, այլև անընդհատ պարտադրվում էր Մոսկվայից: Բայց ընդունեք, որ հանգուցալուծումը ոչ թե իշխանության մեծահոգության ու պրոֆեսիոնալիզմի հետևանքն էր, այլ զինյալ խմբի որոշման:

Իշխանության «մեծահոգության ու պրոֆեսիոնալիզմի» հետևանքը հացատար Արթուր Սարգսյանին նույն՝ զինյալ խմբին աջակցության մեղադրանք ներկայացնելն է, մինչդեռ այդ գործը ոչ թե խմբի հետ ոչ մի կապ չունեցող քաղաքացին, այլ, նվազագույնը, հոգևորականները պիտի անեին՝ Աստծո խոսքը տեղում զինյալներին հասցնելու հետ միաժամանակ:

«Մեծահոգության ու պրոֆեսիոնալիզմի» հետևանք է բանտերը մարդկանցով լցնելը, որ ընդամենը իրականացրել են Սահմանադրությամբ իրենց տրված ցույցերի ու հանրահավաքների իրավունքը:

«Մեծահոգության ու պրոֆեսիոնալիզմի» պոռթկում էր լրագրողների նպատակաուղղված ու միտումնավոր ջարդը, որ գործող նախագահն առաջարկում է մոռանալ: Ի՞նչը մոռանալ ու ինչո՞ւ: Ոչ առաջին անգամն է, ոչ էլ վերջինն է լինելու, եթե պետության առաջին դեմքը առաջնորդվում է ներողություն խնդրելու ու գործնականում հարցը փակելու մտայնությամբ, ոչ թե մեղավորներին պատժելու, թե՞ յուրայինների համար բանտային պայմանները հարմար չեն:

Թվում է՝ միայն ՊՊԾ-ն գրավելն էր պակասում, որ գործող իշխանությունը հասկանա՝ ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը։ Բայց ի՞նչ հասկացավ: Որ բռնությամբ հարցեր լուծել չի՞ կարելի: Իսկ բռնությամբ ընտրությունների արդյունքներ կեղծել կարելի՞ է: Ամենաիսկական ահաբեկչությունը ընտրություններ կեղծելն է: Հայաստանի ներքին ու արտաքին ձախողումները հետևանք են կեղծված ընտրությունների՝ գործող իշխանությունը սա հասկացա՞վ: Չեմ կարծում:

Երևանը, իսկապես, Բեյրութ կամ Հալեպ չէ: Բայց ի՞նչ է Երևանը: Ունի՞ գործող նախագահը այս հարցի պատասխանը: Լուծումներ Հայաստանին չպիտի պարտադրվեն ոչ միայն Մերձավոր Արևելքից, այլև հյուսիսից՝ գործող նախագահը դա հասկացե՞լ է: Աշխարհի որևէ կողմից: Հասկացե՞լ են նրա մերձավոր շրջապատում, որ երկիրը իրենց պատանդը չէ, որ երկիրը կարող է ապստամբել: Ու դա չի կոչվի քաոս, դա կկոչվի իշխանափոխություն:

Ազգային համաձայնության իշխանություն հնարավոր է ձևավորել միայն ընտրությունների արդյունքում, մնացած բոլոր դեպքերում ստացվում է իշխանավորների փոխատեղում, որից չի փոխվում իշխանության որակը, նույնն է մնում իշխանական համակարգը, նույն չգործող բուրգը, որտեղ ընտրությունը կատարվում է մեկ սկզբունքով՝ յուրայիններ, որ տվել են հավատարմության երդում՝ դեպի աթոռ սողոսկելու ճանապարհին:

Հիմա ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի շուրջ կատարվում են իրադարձություններ, որոնց մասին, ինչպես միշտ, չկա ոչ մի բացատրություն: Բաքվում հանդիպելու են Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահները՝ անոնսել են Կասպյան ավազանի ու տնտեսական խնդիրները, բայց պարզ է, որ երեք նախագահները Լեռնային Ղարաբաղի խնդրին էլ են անդրադառնալու: Ի՞նչ են արել Հայաստանի դիվանագետները, որ ոչ թե Ռուսաստանի, Իրանի ու Ադրբեջանի նախագահները հանդիպեն տարածաշրջանի խնդիրները քննարկելու, այլ Ռուսաստանի, Իրանի ու Հայաստանի: Ավելի հեշտ է ասել՝ ինչ են արել, որ նման հանդիպում չլինի: Էրդողանին հանդիպելուց հետո Պուտինը հանդիպելու է Սերժ Սարգսյանին: Ինչպե՞ս եղավ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախապատրաստած Փարիզի հանդիպումը նորից գլորվեց ռուսական դաշտ:

Գործող նախագահը բացառում է, որ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ են լինելու: Հայտարարում է՝ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, ու պատրաստվում է նաև կյանքը զոհաբերել: Կյանքը զոհաբերել պետք չէ՝ մահ կամ ազատությունը ՀՀԿ-ի կարգախոսը չէ: Ոչ էլ ճիշտ կարգախոս է, մեզ մահեր պետք չեն, մեզ կյանք է պետք, ու ժամանակն է դա հասկանալու: Բաքուն արդեն հայտարարել է, որ դա նշանակում է պատերազմ: Չեմ հավատում Ալիևի հոխորտանքներին, բայց Սերժ Սարգսյանի հայտարարությունն էլ չի պատասխանում՝ ինչպե՞ս հարցին: Իսկ մեզ պատասխաններ են պետք ու խաղաղություն:

Լարախաղացությունը մի քանի լարերի վրա միաժամանակ անթույլատրելի է լարախաղացի համար, եթե նա երկրի նախագահ է, մեզ պետք է կայուն, կանխատեսելի ու հեռանկար ունեցող երկիր, որի հետ այս իշխանությունը ոչ մի կապ չունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում