Նավթի համաշխարհային գները շտկման շրջանակներում երեքշաբթի ցույց են տալիս դրական դինամիկա՝ մի օր առաջ մոտ 4% անկումից հետո, վկայում են առևտրի տվյալները: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
Երևանի ժամանակով 09:00-ին Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների գինը աճել է 0․45%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 42․33 դոլար: WTI մակնիշի սեպտեմբերյան ֆյուչերսները թանկացել են 0․15%-ով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչև 40․12 դոլար: