Thursday, 28 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Յուրա Մովսիսյանը դարձավ 29 տարեկան

Հայկական ֆուտբոլի նորագույն պատմության լավագույն հարձակվողներից մեկը՝ Յուրա Մովսիսյանը դարձավ 29 տարեկան:

Ֆուտբոլիստը ծնվել է 1987 թվականի օգոստոսի 2-ին: Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելուց հետո Յուրան սկսել է ֆուտբոլով զբաղվել Փասադենա քաղաքի ավագ դպրոցում: Յուրային կարճ ժամանակ անց նկատել են «Կանզաս Սիթի»-ում և պայմանագիր առաջարկել:

Ամերիկյան ակումբում Մովսիսյանն անցկացրել է 28 հանդիպում և դարձել 5 գոլի հեղինակ:

Յուրա Մովսիսյանի համար ֆուտբոլային մարտահրավեր դարձավ «Ռեալ Սոլթ Լեյք»-ը: 2007-2009 թվականներին Մովսիսյանը «Ռեալ Սոլթ Լեյք»-ում մասնակցել է 63 խաղի և դարձել է 17 գոլի հեղինակ:

Միացյալ Նահանգներում ունեցած հաջողությունները նպաստեցին հայ գոլահարի կարիերայի հետագա զարգացմանը, և Յուրան տեղափոխվեց դանիական «Ռանդերս»:Նոր ակումբում Մովսիսյանը մնաց 2 մրցաշրջան՝ դառնալով 12 գոլի հեղինակ: «Ռանդերս»-ում հանդես եկած ժամանակահատվածում Յուրա Մովսիսյանն հրավեր ստացավ Հայաստանի ազգային հավաքականից: 2010 թվականի օգոստոսի 11-ին Մովսիսյանը «Հրազդան» մարզադաշտում իր առաջին հանդիպումն անցկացրել Հայաստանի հավաքականի կազմում, ընկերական խաղի շրջանակում մասնակցելով Իրանի ընտրանու հետ խաղին: Հայաստանի հավաքականի կազմում առաջին գնդակը Յուրան հեղինակեց 2010 թվականի սեպտեմբերի 3-ին Մակեդոնիայի ընտրանու դեմ մրցավեճում: Այդ խաղն ավարտվեց 2-2 հաշվով: Հարձակվողը Հայաստանի ազգային ընտրանու կազմում մասնակցել է 35 հանդիպման և դարձել 10 գոլի հեղինակ:

Այս պահի դրութամբ Յուրա Մովսիսյանի մարզական կարիերայի լավագույն ժամանակահատվածը ռուսաստանյան տարիներն էին: 2011-2016 թվականներին հանդես գալով նախ «Կրասնոդար»-ի կազմում, այնուհետև Մոսկվայի «Սպարտակ»-ում՝ Մովսիսյանը մասնակցել է 106 հանդիպման և դարձել 48 գոլի հեղինակ:

«Սպարտակ»-ում գլխավոր մարզչի փոփոխությունից հետո մարզչի հետ ունեցած հակասությունների պատճառով Յուրա Մովսիսյանն սկսեց չհայտնվել թիմի մեկնարկային կազմում և որոշեց փոխել ակումբային գրանցումը:

Մովսիսյանը տեղափոխվեց իր նախկին ակումբ ՝«Ռեալ Սոլթ Լեյք», որտեղ հանդես է գալիս մինչ օրս և հանդիսանում է թիմի առաջատարներից մեկը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում