Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ծռերին խեղդող էմոցիան

Հուլիսի 17-ից մինչ այժմ հասարակությունը գտնվում է գերհագեցած զգայական ռեժիմում: Փոխվում են «Սասնա ծռեր» ջոկատի գործողությունների հանդեպ ձևակերպումներն ու շեշտադրումները, բայց դրանց գերակշռող մասը շարունակում է մնալ զգացումների և զգացմունքների տիրույթում, դրանց ազդեցության տակ: «Հայի իսկական տեսակ», «իսկական տղամարդ», «ինչպիսի հայացք» և այդ կարգի այլ բնորոշումները խեղդում են բովանդակությանը կամ այն ամբողջապես ձևակերպելու հնարավորությունը: Պետք է նկատել, որ այդ զգայական ֆոնը խթանում էին նաև հուլիսի 17-ին գնացած ջոկատի տղաներն իրենք, իրենց հայտարարություններով, կատարվածին տված հենց իրենց իսկ գնահատականով:

Ակնկալիքը գուցե այն էր, որ հենց զգայական գերհագեցած ֆոնը կնպաստի հանրային բուռն արձագանքի, որն էլ կդառնա «ճեղքման» առանցքային գործոն: Բայց, դա տեղի չունեցավ: Թե ինչու, այլ հարց է: Արդարացվա՞ծ էր այդպիսի ակնկալիքը: Իհարկե հեշտ է գնահատել հետին թվով, բայց, աներկբա է նաև, որ մինչ այդ հանրային գործընթացների տիրույթում չէին նշմարվում այդպիսի հիմնավոր ակնկալիքի նախադրյալներ: Հետևաբար, անհրաժեշտ էր ամենասկզբից ձեռնամուխ լինել քաղաքական բովանդակության ձևակերպմանը, ինչը զինված խումբը փորձեց անել միայն ամենավերջում՝ ապագաղութացում, Հայաստանը Ռուսաստանի գաղութային կարգավիճակից դուրսբերում: Դա՞ էր խնդիրը ամենասկզբից, պարզապես մարտավարական հաշվարկով դրվել էր զգայականության վրա աշխատելու խնդիր, թե՞ «Սասնա ծռեր» խումբը երկշաբաթյա բուռն ու գերլարված իրավիճակում հանգեց առանցքային խնդրի ձևակերպմանը, գիտակցեց բուն խնդիրը: Դժվար է ասել: Արդյո՞ք խմբի անվանման ընտրությունն էլ զգայականության վրա շեշտադրման արդյունք էր:

Բոլոր դեպքերում, գոնե խմբի մակարդակում քաղաքական բովանդակությունը ձևակերպվել է: Հանրային մակարդակում դա չկա և զգայականությունը շարունակում է տիրել իրավիճակին: Հասարակական լայն շերտերի վարքագիծը թողնում է տպավորություն, թե հանրության «պարտքը» ոչ թե քաղաքական հայացք ձևակերպելն է, այլ տղաների լուսանկարային հայացքի «պաշտամունքը» տարածելը: Այդպես հեռու չէ վտանգը, երբ քաղաքական գործընթացի հեռանկարը արագորեն կարող է վերածվել Հայաստանում հերթական քաղաքական «աղանդի» ձևավորման՝ «ով մեզ հետ չէ, մեր դեմ է», «ով սիրտ չունի դավաճան է», կամ այդ կարգի այլ «ինկվիզիցիոն» սահմանումների առաջմղմամբ: Դա կլինի ամենավատ ծառայությունը, որ հանրությունը կմատուցի անձնազոհ քայլը կատարած զինված խմբին: Հազիվ թե նրանց պետք է իրենց անձի պաշտամունքը, անկախ այդ պաշտամունքի ձևից և դրսևորումներից:

Ավելին, ներկայումս պետք է քաղաքական խնդրի, դրա վրա հիմնված գաղափարի և արժեքի ձևավորումը, այդ գաղափարի և արժեքի հանրայնացումը, հանրային գիտակցության մեջ դրա խորացումը: Նաև այդպես է հնարավոր արդյունավետ կերպով իրականացնել զինված խմբի տղաների իրավաքաղաքական պաշտպանության գործը, որը ներկայումս հանդիսանում է հասարակության մեկ այլ կարևոր խնդիր: Այդպիսով, ներկայումս թե անձնազոհության գնացած, և նաև զենքը վայր դնելու որոշումով անգամ իրենց առաջին քայլում պետության շահի առաջնայնությունը վկայած մարդկանց իրավաքաղաքական պաշտպանության, թե ընդհանրապես ստեղծված բարդ ու ճգնաժամային իրավիճակից պետության շահին համահունչ հեռանկարային ելք ապահովելու առումով, գերխնդիր է մի կողմ դնել զգայական «հերոսապատումները»:

Ներկայումս դրա ժամանակը չէ, նոր միֆերի և լեգենդների ժամանակը չէ, առկա կարծրատիպերի վերաթարմացման ժամանակը չէ: Ի վերջո, ճահիճը, փակուղին նաև հետևանք է այն բանի, որ քսանհինգ տարիների ընթացքում, իշխող «էլիտաների» մոտ պետականության խնդիրների գիտակցման կամ զրոյական, կամ խիստ ցածր ու անհամարժեք մակարդակի ֆոնին, հանրային պատկերացումներում էլ այդ խնդիրները մեծ հաշվով դուրս չեկան ազգային միֆական կամ առասպելական պատկերացումներից, չձևավորվեցին պետական մտածողության նշաձողերն ու չափորոշիչները: Իհարկե, դրա ուղղությամբ աշխատեց նաև «էլիտան», քանի որ այդ ամենի ձևավորման դեպքում հասարակությունը կդառնար նվազ կառավարելի, չէին աշխատի մանիպուլյատիվ մեխանիզմները, այլ կլինեին պահանջներն ու դրանց ձևակերպումները, դրանց սպասարկման մեխանիզմների ձևավորման արդյունավետությունը: Իսկ խնդիրն այն չէ, որ «էլիտաները» անազնիվ մղումներով են այդ ամենը խորացրել, ու եթե այդ ամենը խորանա ազնիվ մղումներով, ապա ազգը «կփրկվի»: 21-րդ տեղեկատվական դարում մղումների ազնվությունն ու անազնվությունը բավարար չեն խնդիրների լուծման արդյունավետության կանխորոշման համար: Առանցքայինն ուղենիշներն են՝ գաղափարական, արժեքային: Առանցքայինը խնդիրների ձևակերպումն է, խորը և հնարավորինս ամբողջական ախտորոշումը, և այդ ամենի հիման վրա նպատակների սահմանումն ու դրանց հասնելու մեխանիզմների հանգամանալից մշակումը:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում