Թենիսի աշխարհի նախկին առաջին ռակետ Ռաֆայել Նադալը դեռ չի որոշել՝ մասնակցելու է Ռիոյի օլիմպիական խաղերին, թե ոչ:
Reuters-ի փոխանցմամբ՝ Նադալը ձախ դաստակի վնասվածք է ստացել ու կարող է չհասցնել ապաքինվել մինչև օլիմպիական խաղերը: Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ նա հանդես է գալու միայն զուգախաղում՝ Գաբրիել Մուգուրուսայի հետ:
«Երկու ամիս չեմ խաղացել: Դեռ չգիտեմ՝ մասնակցելու եմ օլիմպիական խաղերին, թե ոչ: Մի քանի մարզում կանցկացնեմ Ռիոյում, որից հետո որոշում կկայացնենք, որը օգտակար կլինի բոլորի համար»,- ասել է Նադալը:
Հիշեցնենք, որ մեկ այլ հայտնի թենիսիստ՝ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը, վնասվածքի պատճառով բաց է թողնելու «Ռիո-2016»-ը: