Saturday, 20 04 2024
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ

Ծնված շարժումը կշարունակվի, փորձառու մարդիկ կղեկավարեն շարժումը. Արմենակ Կյուրեղյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Կյուրեղյանների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

– Պարոն Կյուրեղյան, ինչպե՞ս եք գնահատում «Սասնա ծռերի»՝  զենքը վայր դնելու և հանձնվելու քայլը:

– «Սասնա ծռերը» ցուցաբերեց իսկական պետական մտածողություն, չգնաց արյունահեղության, և երկիրը չգլորվեց անդունդ: Իշխանությունը պատրաստ էր ուժի միջոցով լուծելու խնդիրը:

– Վարուժան Ավետիսյանը հայտարարեց՝ մենք ընդամենը կայծն ենք տվել, ժողովուրդը կշարունակի: Այս օրերին անընդհատ հարթակում էիք, ի՞նչ եք կարծում՝ կշարունակվի՞ սկսված գործընթացը:

– Ես կարծում եմ՝ Հայաստանում փոխվել է ամեն ինչ, և դա հետդարձի ճանապարհ չունի: Պետք է Հայաստանում արդարություն հաստատվի: Մենք՝ բոլոր հայերս, կապրենք երջանիկ մեր հայրենիքում. ես լավատես եմ:

Պարոն Կյուրեղյան, ըստ էության՝ Ձեր երեք որդիներն էլ ազատազրկվեցին…

– Ես ունեմ այն զգացողությունները, ինչ կունենա յուրաքանչյուր ծնող: Ուղղակի դա ոչ ոք երևի չի կարող բառերով արտահայտել:

Հասցրե՞լ եք երեկ խոսել նրանց հետ:

– Ոչ, հնարավորություն չի եղել խոսելու, եթե լիներ, ես շատ բան կուզենայի ասել: Առաջին հերթին կասեի՝ Աստված Ձեզ հետ, տղաներ, Աստված Ձեզ պահապան, թող Աստծո կամքը լինի այդ բոլոր հարցերում, թող նրա օրհնությունը լինի Ձեզ վրա:

Պարոն Կյուրեղյան, ըստ Ձեզ՝ ամեն դեպքում ինչո՞ւ գնացին այս քայլին, ո՞րն էր պատճառը:

– Պատճառն այն իրավիճակն էր Հայաստանում, որ մարդն իր սեփական երկրում ապրում է որպես իրավազուրկ, առանց արժանապատվության, ամեն քայլափոխի մարդու արժանապատվությունը ոտնահարվում է, չկա ապրելու, աշխատելու հնարավորություն, Հայաստանը դատարկվում է, և վերջապես բաժակի վերջին կաթիլը լցրեց հողերը հանձնելու մասին Հայաստանի իշխանավորների խոսակցությունները, որ անպայման պետք է հանձնվեն, պետք է լինի փոխզիջում. դա, իհարկե, աբսուրդ է: Աշխարհում այդպիսի նախադեպ չկա, որ ապագայի խոստումների հիման վրա հողեր հանձնվեն, որ հետո Ադրբեջանը որոշի, թե ինչ անի: Իշխանությունները տղաների հետ այնպիսի կոշտ բանակցություններ վարեցին, որ եթե դրա կեսի կեսը վարեին ադրբեջանցիների հետ, հիմա այս վիճակը չէր լինի:

Պարոն Կյուրեղյան, ի՞նչ եք կարծում՝ հողերի հանձնման թեման, որ շատ ակտուալ է վերջին շրջանում, հնարավո՞ր է՝ այս փուլում փակվի և որևէ թիզ հող չհանձնվի ստեղծված իրավիճակից հետո:

– «Սասնա ծռերը» տվեց իր օգուտը, ես մամուլում կարդացի, որ առայժմ սառեցվում է հողերի հանձնման պրոցեսը: Այսինքն՝ ինչ-որ պահ սառեցրել են, բայց հիմա՝ տղաների բռնվելուց հետո, ինչ կլինի՝ չեմ կարող գուշակել: Աստված տա, որ իրադարձությունները այնպես ազդեն, որ դա սառեցվի: Ես չեմ հասկանում՝ եթե իշխանությունները չեն կարողանում այդ հողերը չհանձնել, ինչո՞ւ լրատվություն չեն տալիս: Ես համոզված եմ, որ և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը ցանկացած պետության առաջ հողերը հանձնելու նման խնդիրներ դրած լինեն. նրանք մի բան կմտածեն, իշխանափոխություն կանեն կամ ժամանակ կշահեն:

Ծնված շարժումը կշարունակվի, փորձառու մարդիկ կղեկավարեն շարժումը: Մենք այն ժամանակ հավաքվեցինք մի քանի հոգով, երբ ամեն ինչ քաոսային բնույթ էր կրում, մեր նպատակը քաոսը կանխելն էր: Տղաները ցուցաբերեցին մեծ ողջախոհություն և թույլ չտվեցին, որ արհավիրքը գա մեր տուն:

– Կմասնակցե՞ք հետագա հանրահավաքներին:

– Որպես քաղաքացի՝ իհարկե, կմասնակցեմ, ինչպե՞ս կարող եմ չմասնակցել: Եթե նույնիսկ ես միայնակ մնամ, միայնակ կմասնակցեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում