Wednesday, 24 04 2024
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ահա վե՞րջ: Ամենևին. ամեն ինչ կախված է հետևյալից

Ահա և վե՞րջ: Հուլիսի 31-ի հանգուցալուծումից հետո հասարակության տարբեր շերտեր ու քաղաքացիներ, որ ուշադրությամբ հետևում էին, աջակցում էին, ապրում էին հուլիսի 17-ից սկսված հայաստանյան դրամայով՝ ակնկալելով Հայաստանում ոչ թե արյունահեղության, այլ փոփոխությունների հեռանկար, տալիս են այդ հարցը՝ վե՞րջ:

Շատերն, իհարկե, թեթևացած են շունչ քաշում՝ վերջ, վերջ այն գերլարվածությանը, այն վտանգին, որ կախված էր Հայաստանի գլխին «Սասնա ծռերի» և իրավապահների բախման հեռանկարի տեսքով, ինչը կունենար շատ արյունալի ավարտ: Բայց շատերը թեթևացած են շունչ քաշում նաև այն պատճառով, որ ամեն ինչ ավարտվեց առանց քաղաքական ստատուս քվոյի փոփոխության, ինչի վախն էր առաջացել «Սասնա ծռերի» գործողությունից հետո հասարակական մեծ աջակցության չմարող ալիքի պայմաններում:

Հուլիսի 17-ից հետո ծավալված զարգացումների շուրջ հասարակական դիրքավորումների, քաղաքական դիրքավորումների, արտաքին քաղաքական դիրքավորումների շերտերը կարելի է բացել շերտ առ շերտ, տարբեր մոտիվներով, տարբեր ակնկալիքներով: Եվ այս ամենը, տեղի ունեցածով հանդերձ, ամենևին չէր կարող դանակի մի հարվածով հանգուցալուծվել մեկ օրում, արգելակվել մեկ օրում: Եվ այս իմաստով ահա և վե՞րջ՝ հարցն ունի պատասխան՝ ամենևին, դա վերջը չէ, և դա գուցե նույնիսկ սկիզբն է:

Իհարկե, խիստ անցանկալի է, որ սկիզբը լիներ այդպիսին, որ Հայաստանի փոփոխությունների սկիզբ դիտարկվեր մի բան, որը Հայաստանը ծայրահեղ վտանգի առաջ էր դրել, որը արժեցավ նաև մարդկային թանկ ու ցավալի կորուստներ: Սակայն սա մեր 25 տարվա բաց թողնված հնարավորությունների հատուցումն էր, որի առաջ կանգնեցինք բոլորս: Եվ այժմ այդ ցնցումից հետո ստիպված ենք փայփայել նոր հեռանկարներ:

Վերջացավ, պետք է հուսալ, որ վերջացավ պարզապես արյունահեղության վտանգը: Սակայն այդ վտանգը մյուս կողմից էլ՝ պահպանվում է առնվազն այնքան, որքան հասունացել է անցնող քսանհինգ տարիների ընթացքում հանրային ու պետական շահերի հետևողական անտեսման քաղաքականության հետևանքով և ի վերջո հանգեցրել հուլիսի 17-ին:

Հուսահատ, ծայրահեղ քայլերի հասցնող վտանգը կմնա, եթե հուլիսի 31-ից հետո էլ չկատարվեն արագ ու խորքային փոփոխություններ պետական կառավարման բոլոր ասպարեզներում՝ տնտեսությունից մինչև արտաքին քաղաքականություն: Եվ այս իմաստով նաև սկի՞զբ է հուլիսի 31-ը, թե՞ վերջ՝ կախված է նրանից, թե ինչքանով է իշխանությունը գիտակցելու այդ փոփոխության, փոխվելու անհրաժեշտությունը: Այլապես հաջորդ ծայրահեղ, հուսահատ դրսևորումը երկար սպասեցնել չի տա, և ինչպիսին էլ այն լինի, ինչ տեսքով էլ արտահայտվի՝ Հայաստանի համար դա կլինի իսկապես վերջինը:

Մյուս կողմից՝ սկի՞զբ, թե՞ վերջ՝ այդ հարցի պատասխանը պետք է տա նաև հասարակությունը: Ինչքանո՞վ է հասարակությունը կարողանալու իր միջով ֆիլտրել այն ամենը, ինչ տեղի ունեցավ, զտել ծայրահեղը, հանել կարևոր և առանցքային բովանդակությունը, որը ձևակերպվեց այդ օրերի դրամատիզմի միջով՝ Հայաստանը պետք է լինի անկախ, ինքնիշխան, սեփական որոշումներ կայացնող և դրանց համար պատասխանատու պետություն, Հայաստանը չպետք է լինի ռուսական գաղութ, որ զենքը վայր դնելուց առաջ որպես ուղերձ հանրությանը հղեց «Սասնա ծռերից» Վարուժան Ավետիսյանը:

Ինչքանո՞վ կկարողանան հասարակությունը, հասարակական շահերը սպասարկելու հայտ ներկայացնող ուժերը ամբողջացնել այդ ուղերձը քաղաքական խնդրի, նպատակի մակարդակի, դարձնել այն հասարակական գիտակցության առանցք: Դրանով է պայմանավորված, թե հուլիսի 31-ը վերջին հուսահատ փո՞րձն էր, թե՞ ինչ-որ հուսառատ գործընթացի սկիզբ, որն իսկապես կբերի հասարակական-քաղաքական կյանքի, պետական կյանքի որակապես նոր ընթացքի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում