Nokia ընկերությունը որոշում է կայացրել հրաժարվել Ovi ծառայություններից՝ սեփական Nokia Service ծառայության օգտին: Այն, որ Nokia-ն մշակում է նման ծառայություն, ասվում է ընկերության կայքում:
Ռեբրենդինգը կիրականացվի մի քանի փուլերով: Այն կսկսվի 2011 թ. հուլիսին և կավարտվի 2012 թ. վերջին: Այս քայլով Nokia-ն ցանկացել է ուժեղացնել սեփական ապրանքանիշը: Այս պահին Ovi անունն է կրում Nokia-ի համար նախատեսված հավելվածների խանութը, երաժշտական խանութը և փոստային ծառայությունը: Ռեբրենդինգից հետո բոլոր այդ ծառայությունները կկոչվեն Nokia անունով:
2011 թ. երկրորդ կեսից այս փոփոխությունները տեղադրված կլինեն բոլոր նոր սարքերի վրա: Արդեն վաճառված հեռախոսներում փոփոխությունները պետք է օգտագործողների կողմից ինքնուրույն իրականացվեն: