Thursday, 25 04 2024
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»

Սխալվելու իրավունք չունենք. Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա երկրորդ նամակը

Ժիրայր Սեֆիլյանի այսօրվա երկրորդ նամակով է հանդես եկել.

«Սիրելի ժողովուրդ,

Այսօր 14-րդ օրն է, որ իմ գաղափարակից ընկերներ՝ Սասնա Ծռեր խումբը կյանքի գնով շարունակում է դիմադրել, նպատակ և հույս ունենալով մեր ժողովրդի միացմանը բարձրացված ապստամբությանը։

Բոլորի համար պետք է հստակ լինի, որ տղաների անձնազոհությունը հանուն մեր երկրի և ժողովրդի է, հանուն ազատ, արդար, ժողովրդավար և ինքնիշխան հայկական պետության է։

Ինձ համար շատ դժվար էր մինչ օրս լռություն պահպանելը, և մեր ժողովրդին ուղղված տարաբնույթ կոչերով հանդես չգալը: Այդպես եմ վարվել արյունահեղությունը կանխելու նպատակ ունենալով և հավանական բանակցային գործընթացին նոր խոչընդոտներ չհարուցելու հանգամանքով։

Սակայն, առկա է մի իրականություն, որ Սերժ Սարգսյանը չունի մտադրություն քաղաքական բանակցությունների միջոցով հանգուցալուծելու այս բարդ խնդիրը։ Դժբախտաբար, նա որոշել է ընտրել արյունալի ուղղին և մեր ժողովրդին արդեն սիրելի դարձած ապստամբ տղաներին հոգեպես, բարոյապես հյուծելու և ֆիզիկապես ջարդելու մարտավարությամբ։

Այս անգամ սխալվելու իրավունք չունենք, պարտավոր ենք իրավիճակը ճիշտ գնահատել և տղաների անձնազոհության գնով ստեղծված առկա հնարավորությունը օգտագործել ու գործել ճշգրիտ։ Ուստի, դադարեցնելու համար ամենօրյա արյունահեղությունը և կանխելու համար առաջիկա օրերի կամ ժամերի արյունալի ողբերգությունը, որպես լուծում առաջարկում եմ ժամ առաջ գետնի վրա հասնել այն վիճակին, որ մեր ժողովուրդն իր խաղաղ հավաքի իրավունքն իրացնելով, ֆիզիկապես լինի «կենդանի պատ-պատվառ» ոստիկանության և ՊՊԾ գնդի տարածքի միջև։

Նկատի ունենալով իշխանության ջանքերով վերջին երկու շաբաթվա ընթացքում հասարակության մեջ օրեցօր խորացող բևեռացումը, սույնով դիմում եմ առաջին հերթին մեր ժողովրդին, ապա նոր միայն միջազգային հանրությանը, իմ կողմից առաջարկվող տարբերակի կամ մեկ այլ՝ խնդրի խաղաղ լուծման եւ արյունահեղության կանխմանն ուղղված արդյունավետ տարբերակի կիրառման գործուն միջամտություն դրսևորելու հարցում։

Այլապես, արյունահեղությունն անխուսափելիորեն հանգեցնելու է հասարակության էլ ավելի բևեռացման։

Անշուշտ, այս առաջարկս կյանքի կոչելու համար հարկավոր է կիրառել մեծ ջանքեր, որի շնորհիվ բազմապատկելով ժողովրդի քանակը կրկնակի կամ քառակի անգամով։ Ու, այսպիսով, պարտադրելով ռեժիմին ընտրելու քաղաքակիրթ ուղղին, ընդունել ժողովրդի պահանջը և նստել բանակցության սեղանի շուրջ՝ հանգելու համար այն ոսկե միջինին, որտեղ չպետք է լինեն հաղթողներ և պարտվողներ ու հանգուցալուծումը պետք է լինի միայն ի շահ մեր ժողովրդի և երկրի։

Ողջունելով և բարձր գնահատելով հուլիսի 17-ից սկսված ապստամբությանը աջակցող փողոց դուրս եկած մարդկանց, կոչ եմ անում մեր ժողովրդի այն հատվածին, որը մինչ այս պահը ներգրավված չէ այս ամենին։ Կոչս մասնավորապես ուղղում եմ ՀՀ և Արցախի բնակչությանը, Ջավախքի հայությանը, ինչպես նաև արտերկրում բնակվող հայությանը ժամ առաջ հասնել ազգային վերածնունդի քաղաքական կամքի կենտրոնի վերածված Խորենացի փողոց։

Սիրելի հայրենակիցներ, պահը պատմական է, Սասնա Ծռերի տղաները կատարել են իրենց առաքելությունը, իսկ մենք պարտավոր ենք իմաստավորելու իրենց զոհաբերությունը

30.07.2016թ.
ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ
Ժիրայր Սէֆիլյան

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում