Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Անդրես Ինյեստայի կարծիքով` դարպասապահ Իկեր Կասիլյասի և ազգային թիմի նախկին գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեի միջև եղած բոլոր խնդիրները կարգավորվել են:
«Սկզբում զարմացա Կասիլյասի և Դել Բոսկեի վիճաբանությունից: Սակայն նրանք արագ կարգավորեցին բոլոր խնդիրները: Նրանք բավականին երկար ժամանակ են ճանաչում միմյանց: Կարծում եմ` փոխադարձ հարգանք կա:
Իսկ վիճաբանություններն անխուսափելի են ինչպես կյանքում, այնպես էլ սպորտում: Երբեմն մենք չենք հասկանում միմյանց, սակայն կարճ ժամանակ անց ամեն ինչ իր տեղն է ընկնում»,- ասել է Ինյեստան: