ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Instagram-ի իր էջում հրապարակել է տեսանյութ, որում Բիլ Քլինթոնը իբրև թե ննջում է Դեմոկրատական կուսակցության համագումարում կնոջ՝ Հիլարի Քլինթոնի ելույթի ժամանակ։
«Նույնիսկ Բիլն է հոգնել ստից, տխուր է»,- գրել է Թրամփը։ Տեսանյութում երևում է, որ Քլինթոնը նստած է՝ աչքերը փակ։ Կողքից կարող է թվալ, որ նախկին նախագահը ննջում է, սակայն նա ուղիղ է պահել գլուխը։
Քլինթոնի ելույթը լսողների ավելի քան 70 տոկոսը գոհ է եղել դրանից։