Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան առաջիկա օրերին կարող է վերադառնալ իր նախկին ակումբ:
Մադրիդի «Ատլետիկո»-ն պատրաստ է 40 մլն ֆունտ վճարել` Կոստային դարձյալ իր թիմի կազմում տեսնելու համար: Մադրիդցիներն արդեն դիմել են «Չելսի»-ին, սակայն «արիստոկրատներ»-ը չեն շտապում հրաժարվել Դիեգոյի ծառայություններից:
The Sun-ը հայտնում է, որ «Ատլետիկո»-ի առաջարկը 8 մլն ֆունտ գերազանցում է այն գումարը, որը ժամանակին լոնդոնցիները վճարել են Կոստայի տրանսֆերի դիմաց: Կողմերը բանակցում են:
Հավելենք, որ «Չելսի»-ի հետ 27-ամյա Կոստայի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է դեռ 3 տարի: