Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը աշխատանքային այցով ժամանել է Սլովենիայի մայրաքաղաք Լյուբլյանա՝ տեղեկացնում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ Սլովենիայում Պուտինը կբացի Սլովենիայի տարածքում զոհված ռուս և խորհրդային մարտիկներին նվիրված հուշարձան, կմասնակցի ռուսական մատուռի 100-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը, բանակցություններ կվարի երկու երկրների առևտրատնտեսական համագործակցության շուրջ:
Ծրագրվում է նաև կարծիքների փոխանակում միջազգային և տարածաշրջանային խնդիրների շուրջ: