Thursday, 18 04 2024
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա

Լրագրողական կազմակերպությունները բռնությունների առնչությամբ հայտարարություն են տարածել

Սարի թաղում հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը տեղի ունեցած բախումների ընթացքում լրագրողների նկատմամբ բռնության դեպքերի առնչությամբ հայտարարություն են տարածել մի շարք լրագրողական կազմակերպություններ: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ.

«Հուլիսի 29-ի երեկոյան Երևանի Սարի թաղում և Խորենացի փողոցում ցույցերը ցրելիս ոստիկանական ուժերը կրկին թիրախավորված հարձակում են գործել լրագրողների վրա։ Բիրտ ուժի կիրառման հետևանքով տուժել են մեր գործընկերները. Հովհաննես Մովսիսյանը, Կարլեն Ասլանյանը և Գարիկ Հարությունյանը («Ազատություն» ռադիոկայան), Ռոբերտ Անանյանը և Տիգրան Բադալյանը («Ա1+»), Մարիամ Գրիգորյանը և Դավիթ Հարությունյանը («1in.am»), Գևորգ Ղազարյանը (ազատ ֆոտոլրագրող), Հովիկ Գրիգորյանը («Panorama.am»), Աղվան Ասոյանը և Ալբերտ Գալստյանը («Արմենիա» հե ռուստաընկերություն), Սարգիս Խարազյանը և Մկրտիչ Կարապետյանը («Civilnet.am»), Մարութ Վանյանը («Lragir.am»)։

Այս տվյալները նախնական են, գործողությունները զանգվածային բնույթ են կրել և տուժածների թիվը կարող է ավելի լինել։ Ընդ որում՝ ֆիզիկական բռնությունները զուգորդվել են տեսանկարահանող սարքերը և ֆոտոխցիկները ջարդելով, նկարահանված կադրերը ոչնչացնելով և լրագրողական գործունեության այլ խոչընդոտումներով։ Սա առաջին անգամ չէ, որ ոստիկանները նպատակաուղղված հարձակում են գործում ԶԼՄ-ների ներկայացուցիչների վրա, որպեսզի վերջիններս չկարողանան օբյեկտիվ տեղեկություններ տարածել կատարվող բռնարարքների վերաբերյալ։

Այս ֆոնին առնվազն զավեշտալի է հնչում ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության հայտարարությունն այն մասին, թե լրագրողների նկատմամբ բռնությունները կհետաքննվեն։ Մենք արդեն գիտենք, թե ինչպես են «հետաքննվում» ոստիկանական վայրագության այսպիսի միջադեպերը։ Դրա վառ օրինակն են 2015 թվականի հունիսի 23-ի և նմանատիպ այլ դեպքերը, որոնք այդպես էլ մնացել են չբացահայտված։

Լրագրողների նկատմամբ ֆիզիկական բռնությունները և օրինական մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը դադարեցնելու վերաբերյալ մեր բազմաթիվ հայտարարությունները, հորդորներն ու կոչերը առայսօր անպատասխան են, իսկ ոստիկանության գործելաոճում որևէ փոփոխություն չկա։ Ստեղծված իրավիճակում մենք անիմաստ ենք համարում որևէ բան պահանջել ոստիկանությունից ու մյուս ուժային կառույցներից և մեզ իրավունք ենք վերապահում դիմել լրագրողների շահերի պաշտպանության այլ օրինական միջոցների։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ (ՆԱԽԿԻՆ «ԻՆՏԵՐՆՅՈՒՍ»)

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

«ՀԵՏԱՔՆՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ» ՀԿ

«ՌԵԳԻՈՆ» ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում