Friday, 19 04 2024
Հայաստանում կգործի ժամանակավոր նպաստների թերթիկների ձևակերպման միասնական հարթակ
19:30
ԱՄՆ պետքարտուղարը խոսել է Ուկրաինային օգնություն տրամադրելու ուշացման հետևանքների մասին
Ամփոփվել են ՀՀ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրությունների արդյունքները
19:10
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
19:00
Սպիտակ տան ներկայացուցիչն ու Ուկրաինայի վարչապետը քննարկել են ռեֆորմները
ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեն կայցելի Թուրքիա
18:40
G7-ի երկրները մտադիր են շարունակել ռազմական, ֆինանսական և քաղաքական օգնությունը Կիևին
18:30
Հնդկաստանը Ֆիլիպիններին հրթիռներ է վաճառում
18:20
Ալիևն ու Շոլցը կհանդիպեն
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան

Սերժ Սարգսյանը վերջին օրերին Յանուկովիչի կարգավիճակում է. Ստեփան Գրիգորյան

«Հիմնադիր խորհրդարան»- ը հրապարակել է Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, որում ասվում է. «Ես նախ պետք է հանդիպեմ տղաներին, որից հետո միայն հանդիպեմ Սերժ Սարգսյանի հետ, որի արդյունքում միայն տղաները կարող են զենքը վայր դնել: Ես շարունակում եմ պնդել իմ այս դիրքորոշումը… Ես շարունակում եմ մնալ բաց՝ գործակցելու համար, որի նպատակն է ժամ առաջ կանգնեցնել արյունահեղությունը… Այսօր Հայաստանի հանրապետությունում տեղի ունեցող իրադարձությունների ողջ պատասխանատվությունը ընկնում է Սերժ Սարգսյանի վրա»:

Անդրադառնալով Ժ. Սեֆիլյանի հայտարարությանը և պատասխանելով հարցին, թե արդյոք այս հայտարարությունը կարող է օգտակար լինել ստեղծված իրավիճակի հանգուցալուծման համար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում նշեց, որ այս իրավիճակից դուրս գալու համար կարևորագույն քայլերից մեկը պիտի լինի Ժիրայր Սեֆիլյանին անհապաղ ազատելը: «Հասկանալով պատասխանատվության պահը՝ նա կգնա և կհամոզի «Սասնա ծռեր»- ի տղաներին՝ վայր դնել զենքը և բանակցությունների մեջ մտնել Ս. Սարգսյանի հետ»,- համոզված է փորձագետը: «Սասնա ծռեր»-ը, բարի կամք դրսևորելով՝ ազատեցին ոստիակններին, բայց իշխանությունը նրանց խաբեց, նրանք այսօր ոչ ոքի չեն հավատա՝ բացի Ժ. Սեֆիլյանից, ճիշտը նրան ազատելն է»:

«Մենք այնպիսի իրավիճակ ունենք, որում հայտնվել էր Յանուկովիչը, երբ նրա պաշտոնավարման վերջին ամիսներին նա որոշումներ չէր ընդունում, որոշումներն ընդունվում էին Կրեմլում, և հրահանգ էին տալիս»,- այս կարծիքը հայտնեց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանություններն ընդառաջ քայլ արեցին՝ լրատվամիջոցների ներկայացուցիչներին տանելով ՊՊԾ գունդ և նրանց արտահայտվելու հնարավորություն ընձեռելով, Ս. Գրիգորյանը նշեց. «Նախ՝ դա կարճ տևեց: Բացի դրանից՝ ես նկատի ունեմ, որ այն պայմանավորվածությունները, որոնց համաձայն՝ պետք է ինտերնետային մշտական կապ, բժշկական օգնություն, ջուր տրամադրվեր, չկատարվեցին:

Քաղաքագետի դիտարկմամբ՝ «Սասնա ծռերի քայլերը մեծ աջակցություն ունեն հասարակության մեջ և լեգիտիմ են: «Իհարկե սխալ է զենքով պաշարել պետական շենք, բայց եթե դա կատարվում է, դրանից հետո չպետք է ֆորմալ կերպով օրենքի տառից կառչել, քաղաքական որոշումներ ընդունելիս հաճախ ստիպված ես գնալ փոխզիջումների, դա չեն կարողանում ընկալել իշխանությունները,- նշեց Ս. Գրիգորյանը՝ հավելելով, որ իշխանությունները պետք է վերսկսեն բանակցությունները, բայց անկեղծ բանակցություններ պետք է վարեն:

«Երկրորդ վտանգն այն է, որ երբ տղաները բաց թողեցին ոստիկաններին, ինչո՞ւ խախտվեցին պայմանավորվածությունները, ինչո՞ւ շրջափակման մեջ գցեցին, կամաց-կամաց սկսեցին կրակելով՝ հանել շարքերից: Ինչո՞ւ գնացիք այդ ճանապարհով: Դա մեր ուզածով չէ, նույնիսկ իշխանությունների ուզածով չէ, դա Կրեմլի ուզածով է»,- ընդգծեց քաղաքագետը:

Ս. Գրիգորյանի կարծիքով՝ այն փաստը, որ Հայաստանում գրեթե անհնար է խաղաղ ճանապարհով, քաղաքական պայքարով, ընտրություններով իշխանափոխության գնալ, դա բերեց նրան, որ հասարակության մեջ գտնվեցին մարդիկ, որոնք որոշեցին ուժով գնալ այդ քայլին:

Քաղաքագետի խոսքով՝ այս օրերի լարվածությանը վերջ դնելու համար, բացի Սեֆիլյանին ազատելուց, իշխանությունները պետք է հանդես գան և հայտարարեն, որ Ղարաբաղի հարցով ոչ մի տարբերակ չի քննարկվում:

«Մենք խոսում էինք այն մասին, որ չպետք է Ղարաբաղի հարցը քննարկվի առանց ԼՂՀ ներկայացուցիչների, մինչդեռ այսօր ղարաբաղյան հակամարտության հարցը լրջագույն մակարդակներում քննարկվում է առանց Հայաստանի ներկայացուցիչների,- մտահոգություն հայտնեց քաղաքագետը,- իշխանությունները միտումնավոր գնում են իրավիճակի սրմանը, դա Ռուսաստանի պլանն է՝ թուլացնել Հայաստանը… և հետո իշխանությունները կգան կասեն՝ ինչպե՞ս կարող էինք պահել Ղարաբաղը»:

«Պատասխանատվության պահը եկել է, – նշեց մեր զրուցակիցը»,- իշխանությունը փորձում է ոչնչացնել ժողովրդավարության ծիլերը, արտաքին կառավարման հանձնվելու վտանգը շատ մեծ է: Հանրահավաքների կազմակերպումն իմաստ ունի և անհրաժեշտություն է՝ դրսի կառավարումը թուլացնելու համար»:

Նրա խոսքով՝ Ղարաբաղը կարելի է կորցնել տարբեր ձևերով, նաև՝ վատ կառավարմամբ: «Մենք կառավարումը հանձնեցինք Ռուսաստանին»,- նշեց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է արագ փոփոխություններ կատարել:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում