Microsoft ընկերության առցանց ծառայության տնօրեն Քի Լուն հոկտեմբերի 13-ին հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ Facebook-ի հետ համատեղ սկսում են համագործակցել` Microsoft’s Bing որոնողական համակարգը զարգացնելու եւ աշխարհի ամենահայտնի սոցիալական ցանցում ներառելու համար: Քիի խոսքերից կարելի էր հասկանալ, որ թիրախը ԱՄՆ որոնողական շուկայի 60%-ը գրաված Google ընկերությունն է:
Սա նաեւ բխում է Facebook-ի շահերից, քանի որ Google-ը սոցիալական ցանցերի շուկա մտնելու հայտ է ներկայացնելու, չնայած որ Google-ի կարճ հաղորդագրությունների Jaiku եւ բջջային կապի համար նախատեսված networkDodgeball սոցիալական ցանցերը դեռ շատ հեռու են հաջողված համարվելուց, իսկ շատ մասնագետներ դրանք նույնիսկ ձախողված են համարում: