Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Նեմանյա Մատիչը Մադրիդի «Ռեալ»-ի դիտակետում է:
Նշվում է, որ «արքայական ակումբ»-ը կփորձի ձեռք բերել 27-ամյա սերբ ֆուտբոլիստի տրանսֆերը, եթե չկարողանան գնել «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի իրավունքները:
Մատիչի տրանսֆերի արժեքը 38 մլն ֆունտ է գնահատվում: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաև «Յուվենտուս»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: