Eurojackpot վիճակախաղի հաղթող, Գերմանիայի Հեսսեն երկրամասի բնակիչը երկրում շահումների նոր ռեկորդ է սահմանել՝ ստանալով 94.2 մլն դոլար: Այս մասին տեղեկացնում է Deuche Welle-ն:
«Դա ամենամեծ գումարն է, որ երբևէ շահել են Գերմանիայում»,- հայտարարել է վիճակախաղի կազմակերպիչներից մեկը:
Գերմանիայում ռեկորդային նախորդ շահումը կազմել է 85,37 մլն դոլար: