ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Խեսեի՝ փարիզյան ակումբ հնարավոր տեղափոխությունը: Ֆուտբոլիստը ցանկանում է բավականաչափ խաղաժամանակ ստանալ:
«Իհարկե, Խեսեն կարող է էլ ավելի հզորացնել մեր թիմը: Նա գերազանց ֆուտբոլիստ է:
Այդ մասին գիտեմ ես, գիտեն նաև ՊՍԺ-ի ղեկավարները: Չի բացառվում, որ Խեսեն ՊՍԺ կտեղափոխվի»,- L’Equipe-ը մեջբերում է Էմերիի խոսքերը: