«Մոնակո»-ի պաշտպան Ֆաբինյոն կարող է կարիերան շարունակել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Այդ մասին հայտնում է Daily Mail-ը:
Բրիտանական ակումբն ուսումնասիրում է ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց պահանջվող գումարը վճարելու նպատակահարմարությունը: «Մոնակո»-ն 25 մլն ֆունտ է պահանջում Ֆաբինյոյի իրավունքների համար:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Նապոլի»-ն պատրաստ է 15 մլն եվրո վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց, իսկ Մադրիդի «Ատլետիկո»-ն 20 մլն եվրո է առաջարկում 22-ամյա խաղացողի համար:
Հավելենք, որ Ֆաբինյոյի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ու «Բարսելոնա»-ն: