Բրիտանացի երգիչ Ռոբի Ուիլյամսը թողարկել է էմոձիների սեփական հավաքածու՝ հայտնում է 7oclock.info-ն: Հաղորդվում է, որ դրանք հասանելի են RobbieMoji կոչվող բջջային հավելվածում:
Օգտատերերին առաջարկվում են էմոձիներ և երաժշտի մասնակցությամբ GIF-նկարներ, նաև աուդիո և տեսահոլովակներ: Հավելվածը նաև հնարավորություն է տալիս ստեղծել սեփական մեմ՝ Ուիլյամսի մասնակցությամբ:
Նշվում է, որ երգչի էմոձիները ստեղծվել են էմոձիների ստանդարտ հավաքածուի հիման վրա՝ հաշվի առնելով նրա ամենահայտնի կերպարներն ու արարքները, այդ թվում՝ «լողացող կարկանդակով» հնարքը: Տեսանյութում, որն օրերս Instagram-ում հրապարակել է նրա կինը, նա ամբողջովին մերկ է՝ ծածկված փոքր թխվածքով: