Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Բանակցությունների ճանապարհով հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից. ԼՂՀ ԱԺ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական ուժերի հայտարարությունը Երևան քաղաքում իրավիճակի կապակցությամբ

Արդեն որերորդ օրն է՝ Արցախում մեծ անհանգստությամբ հետևում ենք Հայաստանի Հանրապետության մայրաքաղաք Երևանում ծավալվող իրադարձություններին: Մեզ համար խորապես մտահոգիչ են վերջին օրերի զարգացումները, որոնք վտանգում են ներքին կայունությունն ու քաղաքացիական համերաշխությունը:

ԼՂՀ Ազգային ժողովի քաղաքական ուժերն անվերապահորեն դատապարտում են պետականության հիմքերը խարխլող բռնության ցանկացած դրսևորում և կոչ են անում զսպվածություն ցուցաբերել ու ձեռնպահ մնալ այնպիսի ծայրահեղ քայլերից, որոնք վնաս են հասցնում երկրի պաշտպանունակությանն ու անվտանգությանը:

Հայության համար բախտորոշ այս փուլում մենք իրավունք չունենք ստեղծելու ներքին լարվածության օջախներ: Առկա խնդիրներն ուժային ճանապարհով լուծելու փորձերը պառակտում են մեր ժողովրդին, արտաքին լուրջ մարտահրավերների պարագայում շեղում մեր հավաքական զգոնությունը՝ թուլացնելով այն ներքին անկայունության փորձություններով, իսկ դա չի կարող բացասաբար չազդել Հայրենիքի սահմանները խիզախորեն հսկող մեր ժողովրդի զավակների տրամադրության վրա:

Համոզված ենք, որ բանակցությունների ճանապարհով հնարավոր կլինի խուսափել արյունահեղությունից: Զինված խմբի անդամներին կոչ ենք անում ցած դնել զենքը և խնդրի հանգուցալուծումը տեղափոխել սահմանադրական դաշտ ու օրենսդրության շրջանակներ:

Մենք դիմում և ապավինում ենք մեր ժողովրդի խոհեմությանն ու ինքնապահպանման բարձր զգացողությանը՝ կանխելու զարգացումների հետագա սրացումը, որի հետևանքները կարող են շատ թանկ արժենալ ներկա և ապագա սերունդների համար:

 

«Ազատ Հայրենիք» կուսակցություն

«Հայ Հեղափոխական դաշնակցություն»

Արցախի ժողովրդավարական կուսակցություն

«Շարժում-88» կուսակցություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում