Թուրք զինվորականները հարավ-արևելքում բախումների ընթացքում ոչնչացրել են երկրում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 35 անդամի: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով զինվորականներին:
Գործակալության տեղեկությամբ՝ քրդերը շաբաթ առավոտյան Հաքքյարի նահանգում բազայի վրա հարձակման փորձ են ձեռնարկել, որտեղ մեկ օր առաջ ևս հարձակում է իրականացվել: Ուրբաթօրյա բախումների հետևանքով զոհվել է թուրք 8 զինվորական, տուժել է 25-ը: