«Երեկ մի զորք՝ մհերական խմբերով, ոստիկաններով՝ արյունի մեջ կորած… արյունահեղություն արեցին, ռումբերն էլ տրաքում էին, սաղս լեղաճաք ենք եղել,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց Սարի թաղի բնակիչներից մեկը:
Սարի թաղի բնակիչներն ահաբեկված պատմում էին նախօրեին տեղի ունեցած իրադարձությունների մասի:
«Ամբողջ փողոցից արյան հոտ էր գալիս: Մարդիկ մտել էին մեր տուն պատսպարվում էին»:
«Մարդն արյունաքամվում էր, ասում են՝ ինչո՞ւ ես օգնություն ցույց տալիս, հո թո՞ւրք չենք: Ահավոր վիճակ էր»:
«Հղի աղջիկ ունեմ, տնից փախել ենք, ռումը ընկավ տան կողքը… մեր երեխեքը գնացել են Հայաստանի համար ծառայել են, ինչի՞ համար… »:
«Էս տան մեջ էլ երկու ամսական երեխա է վիրավորվել»:
«Մենք վախեցած ենք, էլ Սարի թաղում ապրել չի լինի: Մենք մեղք չունենք, թող մեզ հանգիստ թողնեն, անմեղ մարդկանց են բռնել»:
«Սանա ծռերին» են տեռորիստ համարում, տեռորիստներն իրենք են»:
Մանրամասները՝ տեսանյութում: