Բելգիայից և Մեծ Բրիտանիայից գիտնականների խումբը պարզել է, որ անհրաժեշտ է կատարել ֆիզիկական վարժություններ՝ օրգանիզմի անժամանակ գենետիկական ծերացումը կանխելու համար: Այս մասին հայտնում է hitech-news.ru-ն:
Փորձի սկզբնական փուլում կատարվել է մարդկանց քրոմոսոմների ծայրամասերի վերլուծություն: Մասնագետները պարզել են, որ հատկապես հեծանվային մարզաձևն է ունակ դանդաղեցնելու գենետիկական ծերացումը: Նրանք որպես գենետիկական ծերացումը դանդաղեցնելու լավագույն միջոց նշել են նաև սովը:
Գիտնականները հայտնել են, որ 20 րոպե հեծանվավազքը օրգանիզմում բարձրացնում է TERRA մոլեկուլների թիվը, որոնք հանդիսանում են չկոդավորված ռիբոնուկլեինաթթուներ: Փորձի երկրորդ փուլի արդյունքները ցույց են տվել, որ PGC-1alpha սպիտակուցը, որը առաջանում է TERRA մոլեկուլների և AMPK ակտիվ ֆերմենտի փոխադարձ կապի հետևանքով, մասնակցում է բջիջների էներգետիկ նյութափոխանակությանը: