«Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն իր կարծիքն է հայտնել թիմի նորեկ Նգոլո Կանտեի մասին, ով ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Լեսթեր»-ից:
«Խոսել եմ Կանտեի հետ և բացատրել, թե ինչ եմ սպասում նրա խաղից: Նգոլոն կարող է կարևոր ֆուտբոլիստ դառնալ մեր թիմի համար, ինչպիսիք են, օրինակ, Ֆաբրեգասը, Մատիչը:
Խոսելու փոխարեն Կանտեն գերադասում է աշխատել: Նա հիանալի անձնավորություն է, ձգտում է մարզվել, բարելավել խաղային որակները: Դա ինձ դուր է գալիս»,- Goal-ը մեջբերում է Կոնտեի խոսքերը: