Մի քանի օր առաջ Ռիհաննան թողարկել է չափազանց նորաձև Puma նոր մարզակոշիկները: Հարմարավետ կոշիկները ունեն հաստ հավասար ներբաններ՝ դարչնա-ոսկեգույն երանգներով, ինչը նշանակում է, որ հարմար կլինեն ցանկացած հագուստի հետ: Այս մասին հայտնում է ivetta.ua-ն:
2014 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ տաղանդավոր երգչուհին կդառնա Puma մարզական հագուստի ստեղծագործական տնօրենը: Անցյալ աշնանը նրա առաջին հավաքածուն վաճառվել է հաշվված ժամերի ընթացքում: Իսկ երկու ամիս անց թողարկվել է տղամարդկանց հավաքածուն, որի բոլոր մոդելները հաջորդ օրն արդեն վաճառված են եղել: