«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ չի դիտարկել Հենրիխ Մխիթարյանին` լիվերպուլյան ակումբ հրավիրելու տարբերակը:
«Աշխատել եմ Մխիթարյանի հետ և հիանալի գիտեմ նրա որակների մասին: Այժմ էլ ցանկանում եմ ճանաչել նոր խաղացողների: Իմաստ չեմ տեսնում հրավիրել նախկին խաղացողներիս:
Անիմաստ է և անհետաքրքիր, որովհետև դու արդեն գիտես նրանց հնարավորությունները: Բայց ես գիտեի նաև, որ Հենրիխը ընտրելու է այս ուղին»,- Liverpool Echo-ն մեջբերում է Կլոպի խոսքերը:
Հիշեցնենք` Մխիթարյանն ու Կլոպը միասին աշխատել են Դորտմունդի «Բորուսիա»-ում: Հենց Կլոպի օրոք է Հենրիխը Դոնեցկի «Շախտյոր»-ից տեղափոխվել դորտմունդյան ակումբ: