ԵՄ կազմից դուրս գալու օգտին քվեարկած միլիոնավոր բրիտանացիներ հետապնդել են շահադիտական նպատակներ: Այսպիսի կարծիք է հայտնել բրիտանացի հայտնի ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը The Guardian-ի համար իր հոդվածում:
Նրա կարծիքով՝ մարդիկ պետք է վերանայեն իրենց հայացքները անձնական հարստության նկատմամբ և սովորեն կիսել: «Եթե մենք անհաջողության մատնվենք, ուժերը, որոնք նպաստել են Brexit-ին, նախանձն ու մեկուսացումը ոչ միայն Մեծ Բրիտանիայում, այլև ամբողջ աշխարհում, որը չի ցանկանում կիսել հարստության նեղ սահմանումով և այն ավելի արդար բաժանելու անընդունակությամբ ղեկավարվող մշակույթները, ինչպես երկրների ներսում, այնպես էլ ազգային սահմաններից դուրս միայն կամրապնդվեն»,- կարծում է գիտնականը:
Եվ եթե դա տեղի ունենա, նշում է Հոքինգը, նա մեր տեսակի երկարաժամկետ հեռանկարների առումով լավատեսություն չի ունենա: Ֆիզիկոսը նաև ասել է, որ ինքը «տխուր է» ԵՄ-ից դուրս գալու հարցով իր հայրենակիցների քվեարկության պատճառով: