Իրավապահ մարմինները մի քանի իրանցի կանանց են ձերբակալել հեծանիվներով երթևեկելու համար: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Պարբերականի տեղեկությամբ՝ հեծանվորդուհիները մտադիր են եղել մասնակցել մարզական մրցման Մերիվան քաղաքում, սակայն ոստիկանությունը նրանց հայտնել է, որ կառավարության նոր հրամանագրով՝ կանանց արգելված է հեծանիվ վարել հանրային վայրերում:
Ձերբակալված կանանց խոսքով՝ իրավապահները իրենց ստիպել են ստորագրել հայտարարություն այդ իրավախախտումը չկրկնելու խոստումով: Նրանց, ովքեր հրաժարավել են դա անել, ոստիկանները կալանավորել են:
Նշվում է, որ 2016թ. մայիսին Իրանի քաղաքների փողոցներում սկսել են հայտնվել կանանց հեծանիվ վարել արգելող նշաններ: Միայն մի քանի պարկերում են սահմանվել առանձին գոտիներ՝ կանանց համար նախատեսված հեծանվաուղիներով: Բացի դրանից՝ ավելի վաղ տեղի ոստիկանությունը բազմիցս ձերբակալել է կին հեծանվորդների՝ նրանց մեղադրելով հագուստի մասին օրենքները խախտելու համար: