N+1-ի փոխանցմամբ՝ ipatrol ընկերությունը ներկայացրել է Riley տնային ռոբոտ-ժամապահի:
Riley-ն տեղաշարժվում է ռետինե թրթուրների օգնությամբ, ունի գիշերային ռեժիմի համար ինֆրակարմիր լուսադիոդներով 5 մեգապիքսելանոց տեսախցիկ, շարժման հաղորդիչներ և Wi-Fi մոդուլ:
Շրջվելիս Riley-ն կարող է խցիկը օգտագործել այն բանի համար, որպեսզի կտրվի հատակից և վերադառնա աշխատանքային դիրքին:
Ռոբոտ-ժամապահը ներկայացվում է որպես միահարկ շինությունների շուրջօրյա մոնիտորինգի սարք, քանի որ այն չի կարող բարձրանալ աստիճաններով: