«Կրակովիա»-ի և Լեհաստանի հավաքականի կիսապաշտպան Բարտոշ Կապուստկան հաստատել է, որ պատրաստվում է «Լեսթեր» տեղափոխվել:
««Լեսթեր» հնարավոր տեղափոխությանս մասին շրջանառվող լուրերը համապատասխանում են իրականությանը: Այս հարցում մեծ դերակատարություն ունի Կլաուդիո Ռանիերին:
«Լեսթեր» եմ տեղափոխվում ոչ միայն այն պատճառով, որ այն Անգլիայի Պրեմիեր լիգայի չեմպիոն է: Լավատեսորեն եմ տրամադրված և հուսով եմ, որ բավականաչափ խաղաժամանակ կստանամ թիմում»,- Goal-ը մեջբերում է Կապուստկայի խոսքերը: