Tuesday, 23 04 2024
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը

Երևանում երեկ տեղի ունեցած իրադարձությունները՝ միջազգային մամուլի անդրադարձում

Երևանում երեկ երեկոյան տեղի ունեցած բուռն իրադարձությունները չէին կարող չգրավել միջազգային մամուլի ուշադրությունը։ Համաարաբական Al Jazeera հեռուստաալիքի կայքը գրում է, որ երեկ Հայաստանի ոստիկանությունը փոխհրաձգություն է իրականացրել արդեն 12-րդ օրը պատանդներ պահող ընդդիմադիր զինված խմբի հետ և բախվել հազարավոր ցուցարարների, ովքեր աջակցում են պատանդ պահողներին։ Կայքը հայտնում է բազմաթիվ վիրավորների մասին և մատնացույց անում «Ազատություն» ռադիոկայանի հայտարարությունն այն մասին, որ ոստիկանությունը մահակներով ծեծի է ենթարկել իր լրագրողներից մի քանիսին և վնասել նրանց տեխնիկան։

Դեռևս երեկ Transparency International-ը միջազգային իրավապաշտպան կառույցներին կոչ է արել դատապարտել Երևանի ոստիկանության գործողությունները։

Russia Today հեռուստաալիքը լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակում երեկվա դեպքերից՝ նշելով առնվազն 60 վիրավորի մասին։ Կայքն իր ընթերցողներին տեղեկացնում է, որ ցուցարարները դուրս էին եկել փողոց՝ աջակցություն հայտնելու հակակառավարական զինված անձանց։ «Ուրբաթ օրվա բռնությունը սկսվել է, երբ ցուցարարները ներխուժել են ոստիկանության կողմից շղթայված տարածք»,- գրում է կայքը՝ նշելով ոստիկանության կողմից կիրառված միջոցների հետևանքով մոտակա տներից մեկում բռնկված հրդեհի մասին։ Russia Today-ը նշում է պայթուցիկների հետևանքով մի քանի լրագրողների ստացած վնասվածքների մասին։

© Asatur Yesayants

© Asatur Yesayants

© Asatur Yesayants

«Բռնությունը ծավալվել է կրակողների ու պայթյունների ձայների ֆոնին, որոնք գալիս էին Երևանի Էրեբունու շրջանում գտնվող գնդի տարածքից։ Միանգամից պարզ չէր՝ արդյո՞ք անվտանգության ուժերը լայնածավալ օպերացիա են անցկացնում այնտեղ։ Զինված անձանց աջակցող ցուցարարների մեծ մասը փորձել է շենքին մոտենալ հարակից Սարի թաղից»,- գրում է eurasianet.org-ը՝ նշելով նրանց դեմ արցունքաբեր գազի և լուսաձայնային նռնակների կիրառման մասին։

ABC News-ն իր հերթին գրում է, որ անվտանգության ուժերն ուրբաթ վիրավորել են ընդդիմադիր խմբի ևս երեք զինված անդամի, ովքեր մոտ 2 շաբաթ բարիկադավորվել են Երևանի ոստիկանական բաժանմունքներից մեկում, և ոստիկանությունն ավելի ուշ լուսաձայնային նռնակներ է կիրառել՝ ընդդիմադիր զինված անձանց ցույցը դադարեցնելու համար, ինչից բախումներ են բռնկվել։

Երեկվա դեպքերին անդրադարձել է նաև Deutsche Welle-ն. «Զինված անձինք պահանջում են նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և ընդդիմադիր առաջնորդ ու նախկին զինվորական հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի ազատ արձակումը, ով կալանավորվել է հունիսին զենքի անօրինական պահման մեղադրանքներով»,- գրում է կայքը՝ անդրադառնալով 60 վիրավորների փաստին։

Riot police secure a police station, which is being hold by an armed group, in Yerevan, Armenia, picture-alliance/AP Photo/V. Stepanyan

Daily Sabah-ը գրում է, որ Երևանի իրադարձությունների հիմքում ընկած են մեկուսացումը, տնտեսական խնդիրները։

«Հայերը սկսել են մտածել, որ Սարգսյանը ծրագրում է լուրջ զիջումներ անել Ադրբեջանին ԼՂ հակամարտությունում։ Դա զայրույթ է առաջացրել հանրության մեջ։ Նրանք նաև դավաճանված են զգում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև քաղաքական մերձեցման պատճառով։ Դա հեշտացրել է մարդկանց համար Սեֆիլյանի ազգայնական շարժումից կառչելը»,- ասել է թուրք փորձագետ Մեհմեթ Օգուժան Թուլունը։

Բրիտանական Daily Mailը գրում է, որ դիմակայությունը բարձրացրել է հակակառավարական ցույցերի ալիք, որոնք անցկացվում են գրեթե ամեն օր երեկոյան։ Պարբերականը նշում է, որ ուրբաթ երեկոյան ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել՝ ցրելու ավելի քան 4000 ցուցարարների, ինչին հաջորդել է բախումների բռնկումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում