Սիրիայում զինված հակամարտությունը չի դադարի այնքան ժամանակ, քանի դեռ այդ երկիրը կղեկավարի նախագահ Բաշար Ասադը։ Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Բրեննանը։
«Հակամարտությունն այդ երկրում չի ավարտվի, քանի դեռ իշխանության ղեկին կմնա Ասադը»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ նրա կարծիքով՝ սիրիական պետության օրինական ընտրված ղեկավարը կորցրել է ողջ լեգիտիմությունը։
Բրեննանը ելույթ է ունեցել ամերիկյան Ասպեն (Կոլորադո նահանգ) քաղաքում անվտանգության ֆորումին։
Նա հայտնել է, որ չգիտի՝ Սիրիան կկարողանա՞ կրկին միասնական դառնալ արդեն 5 տարի շարունակվող հակամարտությունից հետո։ Նա ենթադրում է, որ Սիրիան կարող է լինել ինչ-որ համադաշնային կառուցվածք՝ տարբեր դավանական խմբերով։ ԿՀՎ ղեկավարն ընդգծել է, որ Սիրիայում հանգստության ձեռք բերումը կախված կլինի Իրաքում իրավիճակից։