Ընկերության միջազգային օրը (International Day of Friendship) օրացույցի ամենաերիտասարդ տոներից մեկն է: Տոնի անցկացման որոշումը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունել է 2011 թվականի ապրիլի 27-ին՝ իր 65-րդ նստաշրջանում. № 65/275 բանաձևով հուլիսի 30-ը հայտարարվել է Ընկերության միջազգային օր: Այս մասին հայտնում է calend.ru-ն:
Այդ օրվա նպատակներից մեկը երիտասարդների, այդ թվում՝ ապագա առաջնորդների ներգրավումն է հասարակական գործունեությանը՝ ուղղված տարբեր մշակույթների հարգալից ընկալմանը:
Ներկայումս աշխարհի տարբեր երկրներում ամեն տարի այդ օրը կազմակերպվում են միջոցառումներ՝ կապված ընկերության և շրջապատողների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի քարոզչության հետ: