RT հեռուստաալիքը հրապարակել է կադրեր, որոնք ապացուցում են, որ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենը, ում Անկարան մեղադրում է հեղաշրջման փորձի կազմակերպման համար, դեռ ԱՄՆ-ում է։
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը չէր բացառել, որ Գյուլենը կարող է ԱՄՆ-ից ուղևորված լինել այլ երկրներ, մասնավորապես՝ Կանադա, Եգիպտոս, Ավստրալիա, ՀԱՀ կամ Մեքսիկա։
Հեռուստաալիքի թղթակից Կալեբ Մոպինը եղել է Փենսիլվանիա նահանգում, որտեղ հանդիպել է Գյուլենին նրա տանը։ Մոպինն իր թվիթերյան միկրոբլոգում տեղադրել է տեսանյութ, որում պատկերված է Գյուլենը՝ շրջապատված մի քանի թղթակիցներով։